Ինչպե՞ս է միայնակ կինը պաշտպանվում հանցագործներից. տեսանյութ

Ճապոնիայում միայնակ կանայք շատ կան։ Հանցագործների հնարավոր հարձակումներից նրանց պաշտպանելու համար Leo Palace 21 ընկերությունն առաջարկում է ձեռք բերել «Վարագույրի հետևում տղամարդ է» հավաքածուն։
Sputnik

«Վարագույրի հետևում տղամարդ է» տեխնոլոգիան, որը վարագույրի հետևում գտնվող տղամարդու պրոյեկցիա է ստեղծում` նմանակելով իսկական տղամարդու, այսինքն պաշտպանի առկայություն, մեկ նպատակ ունի` վախեցնել պոտենցիալ հանցագործներին։

Համակարգը հնարավոր է կառավարել հեռախոսից, ունի տեսագրության 12 տարբերակ, որոնցից յուրաքանչյուրում «ստվերային» պաշտպանը կա՛մ մարտարվեստների հնարքներ է ցուցադրում, կա՛մ բեյսբոլի մական է թափահարում։