Բաղրամյանի պողոտայում տուժածներից 31-ը դեռ հիվանդանոցում են

Լևոն Ալթունյանն այցելել է Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ վնասվածքներ ստացած քաղաքացիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Այսօր Ժամը 19։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում դեռ բժիշկների հսկողության տակ է մնում է քաղաքացիական անհնազանդության ժամանակ տուժած 31 քաղաքացի։

Փաշինյան. «Շորերս փոխելուց հետո գնալու եմ Բաղրամյան»

Հայտնում է առողջապահության նախարարությունը` միաժամանակ ասելով, որ վիրավորներին այցելել է  ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նախարարին ներկայացրել են տուժածների առողջական վիճակը։

Նրանց մեծ մասին մոտ առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։

Ինչպես արդեն հայտնել ենք` ոստիկաններից մեկը վիրահատությունից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։