Հայկական արմատներով երգիչ Սարուխանովը կօգնի «Ты Супер!» նախագծի հայ մասնակցին

«Ты Супер!» միջազգային երաժշտական նախագծի հայ մասնակիցը` Սաթենիկ Գևորգյանը, իր ձայնով գերել է հայկական արմատներով ռուս հայտնի երգիչ Իգոր Սարուխանովին։
Sputnik

Նա եկել է Հայաստանի մասնակցին օգնելու։ Սաթենիկ Գևորգյանը  «Ты Супер!» միջազգային երաժշտական մրցույթի հաջորդ փուլ է անցել` կատարելով Իգոր Սարուխանովի «Սկրիպկա լիսա» («Աղվեսի ջութակը») երգը։

«Ты супер!»-ը ՆՏՎ-ի և Sputnik-ի համատեղ նախագիծն է։ Միջազգային մրցույթի երկրորդ եթերաշրջանի ցուցադրությունը մեկնարկել է փետրվարի 10-ին ՆՏՎ հեռուստաալիքով։ Այս յուրահատուկ վոկալային նախագիծն օգնում է ստեղծագործական ասպարեզում կատարելագործվել դժվար ճակատագրեր ունեցող երեխաներին։Նախագծին մասնակցում են 8-18 տարեկան 82 երեխա 13 երկրից։ Մասնակիցները Մոսկվա են մեկնել Ռուսաստանի տարբեր անկյուններից, ԱՊՀ և Բալթյան երկրներից` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Լատվիայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Էստոնիայից և Հարավային Օսեթիայից, ինչպես նաև Գերմանիայից և Սիրիայից։