Քոթոթները կպել էին սատկած մորը․ ինչպես է բիզնես-լեդին Հայաստանում աղբ հավաքում

Հասարակության մեջ մարդու կեցվածքը նրա դաստիարակության հայելային արտացոլումն է, իսկ հոգատարությունը շրջակա միջավայրի նկատմամբ դրա անբաժանելի մասը։ Ապրիլի 15 –ին ամբողջ աշխարհում նշում էն Բնապահպանական գիտելիքների օրը, Հայաստանում էլ շատ են մարդիկ, որոնք պատրաստ են «էկո-ընտանիքի» մի մասը դառնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik, Անի Լիպարիտյան. Զբոսաշրջիկների սիրելի վայր՝ Գառնի տանող ճանապարհը հաճախ շատ վատ տեսք է ունենում։ Մի անգամ հեթանոսական Գառնի տաճարի ճանապարհին Ալլա Ղազարյանն ու նրա ընկերը՝ զբոսավար Ռուբեն Մանուկյանը, որոշեցին մի փոքր մաքրել տարածքն ու սարսափելի բան տեսան` աղբանոց, որում քոթոթները թաքնվում էին սատկած մոր մոտ։

Աղբը կարող է էլեկտրաէներգիա դառնալ. Երևանի մոտ աղբի վերամշակման գործարան կկառուցվի

Այս պատմությունը գործարար Ալլան պատմեց Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։ Սիբիրցի «բիզնես-լեդին» արյունի կանչով երեք տարի առաջ է Հայաստան եկավ․նրա պապը հայ է։

Սերը նախնիների հայրենիքի հանդեպ արտահայտվում է ոչ միայն այստեղ հիմնավորվելու ցանկությամբ, այլ այդ երկրի մասին հոգատարությամբ։

«Ես դարձա «Հայաստանն առանց պլաստիկի» նախաձեռնության անդամ։ Մի անգամ վերցրինք ձեռնոցները, պարկերը, գաղափարակիցների հավաքեցինք ու որոշեցիքն հավաքել Քարերի սիմֆոնիայի տարածքի աղբը։ Ճանապարհին սարսափելի տեսարանի ականատես եղանք․ աղբակույտ, մոտակայքում ինչ-որ բան է շարժվում։ Մոտեցանք՝ շան ձագեր են», — պատմում է Ալլան։

Մաքրության համար պայքարողները դժվարությամբ հանեցին վախեցած կենդանիներին, որոնք կպնում էին արդեն սատկած մորն ու ոչ մի կերպ չէին ուզում հեռանալ նրանից։ Շունիկներին որոշեցին լավ մարդկանց տալ ու զանգեցին անտուն կենդանիների ապաստան։

Ալլան պատմում է, որ կենդանիների պաշտպանները վերցրել են ձագերին, խնամել ու որոշել տեղավորել։

Շաբաթօրյակները շատ կարևոր են

Sputnik  Արմենիայի զրուցակիցը կարծում է, որ խորհրդային տարիների պրակտիկան՝ շաբաթօրյակների անցկացումը, շատ լավ որոշում է։

«Աղբ թափող յուրաքանչյուր մարդ կմտածի, որ պետք չէ աղտոտել շրջակա միջավայրը, քանի որ նա կհիշի՝ ինչպես էր չարչարվում շաբաթօրյակի ժամանակ», — նշեց Ալլան։

Քոթոթները կպել էին սատկած մորը․ ինչպես է բիզնես-լեդին Հայաստանում աղբ հավաքում

Սակայն, ինչպես նշում է Ալլան, աղբահավաքը երկու կողմ ունի։ Մի կողմից պետությունը պետք է հոգա այն մասին, որ բավարար չափով աղբամաններ լինեն, աղբը ժամանակին տանեն, բնակչության հետ աշխատանքներ տարվեն, շրջական միջավայրի աղտոտման համար տուգանքներ սահմանվեն։  Մյուս կողմից էլ Հայաստանի կամ ցանկացած այլ երկրի բնակիչները պետք է պատասխանատվության զգացում ունենան` երկրի մաքրության հանդեպ։

«Իհարկե, դժվար է ինչ-որ բան սովորել, ինքդ քեզ սովորեցնել։ Քաղաքակիրթ երկրներում, որտեղ աղբի հարցը վաղուց լուծված է, օրինակ` Ճապոնիայում՝ բնակիչների համար սկզբում նույնպես դժվար էր։ Հայերը հիմնականում տաքարյուն են, պահպանողական, ինչը խանգարում է նոր կանոններին ընտելանալ», — հավելեց գործարարը։

Երջանկություն որոնելիս

Սիբիրցի Ալլան այնքան էր սիրահարվել նախնիների հայրենիքին, որ հասկացել էր՝ ուզում է Հայաստան տեղափոխվել։ Այդպես էլ արեց։ Այստեղ նա ռեստորանային բիզնեսով զբաղվեց, ապա որոշեց ճանապարհորդել երկրով։

Քոթոթները կպել էին սատկած մորը․ ինչպես է բիզնես-լեդին Հայաստանում աղբ հավաքում

«Հայաստանն  ընդունում է իրեն սիրողներին։ Ես ծանոթացա զբոսավար Ռուբեն Մանուկյանի հետ։ Մի անգամ, քաղաքից դուրս գալով, հասկանանք, որ մեր երկիրը շատ տարբեր կարող է լինել։ Հայաստանը կարող է լինել այնպիսին, ինչպիսին մենք ներկայացնում ենք զբոսաշրջիկներին, և` բոլորովին այլ Հայաստան` այնքան կեղտոտ, որ մեր վեհ սարերը փայլեն աղբից», — նշեց Ալլան։

Աղբը որպես կենցաղի մաս կամ շարքային երևանցու հոտառության խնդիրները

Հենց այդ օրվանից հետո նա դարձավ «Հայաստանն առանց պլաստիկի» նախաձեռնության անդամ ու անձամբ սկսեց աղբ հավաքել երկրի տարբեր մասերում, հատկապես՝ զբոսաշրջային գոտիներում։

Ավելի ուշ ակտիվիստները որոշեցին իրենց նախագծում հնարավորինս շատ մարդ ներառել սոցիալական կայքերում լուսանկարների, տեսանյութերի ու միջոցառումների տարածման միջոցով։ Ալլան կարծում է, որ երիտասարդների շարքում շատ են այնպիսինները, որոնք պատրաստ են կամավոր հիմունքներով մաքրել երկիրը։