ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Գործընթացը կտեղափոխվի քաղաքական հարթություն»

Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում կարծիք է հայտնել, որ Սիրիայում ռազմական սրացում տեղի չի ունենա, պատերազմը կտեղափոխվի այլ հարթություն։
Sputnik

Փորձագետը կարծում է, որ Սիրիայի հրթիռակոծությունը կսահմանափակվի տեղի ունեցածով։

«ՌԴ կողմից որևէ պատասխան ռազմական գործողություն չի լինի և դա նշանակում է, որ որևէ սրացման ականատես չենք լինի։ Գործընթացը կտեղափոխվի քաղաքական հարթություն»,- ասաց նա։

Պետրոսյանը վստահեցրեց, որ առաջիկայում սրացման պետք է սպասել տեղեկատվական հակամարտության հարթությունում։