«Միսս Ռուսաստան 2018» ազգային մրցույթը տեղի է ունեցել երեկ` ապրիլի 14-ին, Մոսկվայում։
Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցելու հայտեր էին ուղարկել 18-ից 23 տարեկան 70 աղջիկ։ Եզրափակիչ էին անցել նրանցից միայն 50-ը։ 50-ից ընտրել էին լավագույն 20-ին։ Նրանցից 10-ին մի քանի շաբաթ շարունակ ընտրում էր մրցույթի կայքի լսարանը, երկրորդ տասնյակին՝ նախաժյուրին։
Հաղթող Յուլյան Պոլիչիխինան 18 տարեկան է, նա սիրում է զբաղվել ֆիթնես-աերոբիկայով։ Աղջիկը ոսկե մեդալով է ավարտել դպրոցը, իսկ հիմա սովորում է Չուվաշիայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի առաջին կուրսում։ Որպես հաղթողը նա 1 000 000 դոլար արժողությամբ թագ է ստացել։