Բեմում երգելը հաճույք է. «Ты супер!»-ի հայ մասնակիցը պատմում է իր զգացմունքների մասին

Այս անգամ Սաթենիկ Գևորգյանը երգեց Իգոր Սարուխանովի «Ջութակ-աղվես» հիթը։
Sputnik

«Ты супер!»-ի հայ մասնակից Սաթենիկ Գևորգյանը գերեց նախագծի ժյուրիի անդամներին՝ երգելով Իգոր Սարուխանովի «Ջութակ-աղվես» երգը։

Սաթենիկ Գևորգյանը գերեց «Ты супер!»-ի ժյուրիին. տեսանյութ

Երգիչն աղջկա ելույթից հետո փափուկ աղվես նվիրեց Սաթենիկին։

«Երգի հեղինակն ինձ աղվես նվիրեց», — ելույթից հետո ասաց Սաթենիկը ՝ պատասխանելով «Ты супер!»-ի հաղորդավար Աննա Նեդելկոյի հարցերին։ Սաթենիկը նշեց, որ բեմ է դուրս եկել` գիտակցելով, որ ամեն ինչ լավ կլինի։

«Հավատացեք ձեր ուժերին, որովհետև եթե դուք այստեղ եք, երգում եք մեծ բեմում, դա արդեն մեծ բան է։ Համոզված եղեք, որ եթե դուք երգել եք առաջին փուլում, ապա կանցնեք երկրորդ, երրորդ, չորրորդ։ Եվ այդպես մինչև եզրափակիչ», — ասաց Սաթենիկը։ Նա հուզվեց հայրենիքի մասին խոսելիս։