Սիրիայի մայրաքաղաքի հրթիռակոծությունը. կադրեր դեպքի վայրից

Տեսանյութում դիտեք, թե ԱՄՆ–ի գլխավորած կոալիցիան ինչպես է հրթիռակոծել Սիրիայի մայրաքաղաքը։
Sputnik

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կազմած կոալիցիան այս գիշեր հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի ուղղությամբ։

Վերջին տեղեկություններով` հրթիռային 113 հարված է հասցվել, կեսից ավելին հետ է մղել սիրիական բանակը։

Ապրիլի 13-ի, լույս 14-ի գիշերը ԱՄՆ-ի զինված ուժերը՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ, հարվածներ են հասցրել Դամասկոսին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածները հասցվել են քիմիական զենքի ձեռնարկություններին։ Վաշինգտոնը հերթական անգամ ոչ մի նյութական ապացույց չի ներկայացրել քիմիական զենքի առկայության մասին։