ՀԱՊԿ-ն արտակարգ նիստ է հրավիրել. Հայաստանից ո՞վ կմասնակցի նիստին

ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը գումարվում է գլխավոր քարտուղարի և Ռուսաստանի նախաձեռնությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Սիրիայում ծավալված իրավիճակը կքննարկեն ՀԱՊԿ արտակարգ նիստում, որը կգումարվի Մոսկվայում։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Ի՞նչ է տեղի ունեցել այս գիշեր Սիրիայում. Թրամփի քմահաճույքն ու Ռուսաստանի արձագանքը

«Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՌԴ նախաձեռնությամբ գումարվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհրդի արտակարգ նիստ», — ասվում է հաղորդագրությունում։

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը Sputnik Արմենիային հայտնեց, որ նիստին ներկա կլինի ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը։

Ապրիլի 13-ի, լույս 14-ի գիշերը ԱՄՆ-ի զինված ուժերը՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ, հարվածներ են հասցրել Դամասկոսին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածները հասցվել են քիմիական զենքի ձեռնարկություններին։ Վաշինգտոնը հերթական անգամ ոչ մի նյութական ապացույց չի ներկայացրել քիմիական զենքի առկայության մասին։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ սիրիական տարածքի վրա ավելի քան 100 թևավոր հրթիռ են արձակել։

ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։