Ընդդիմադիրները վերսկսեցին երթը Երևանում. չգիտեն` ուր են գնում

Երևանում բողոքի դուրս եկածները սկզբում ուզում էին ՀՀԿ–ի գրասենյակ գնալ, հետո որոշեցին Ծաղկաձոր հասնել, բայց երկու դեպքում էլ պարզեցին, որ Սերժ Սարգսյանն այնտեղ չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Երևանում բողոքի դուրս եկած մարդիկ` «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթի են դուրս եկել Երևանում։

Բողոքի ալիք Հայաստանում. ընդդիմությունը կարող է փչացնել իշխանության տոնը

«ՀՀԿ-ի ներկայացուցիչներ և Սերժ Սարգսյան, մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ ձեզ ուղում ենք շրջափակել, խնդրում ենք, ասել ձեր կոորդինատները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենք որոշել էին ժամը 16.30-ին ավտոերթով գնալ Ծաղկաձոր, որտեղ պետք է տեղի ունենար ՀՀԿ նիստը, սակայն նիստն արդեն կայացել է, և արդեն որոշել են, որ վարչապետի թեկնածու են առաջադրելու Սերժ Սարգսյանին:

Փաշինյանը ավտոերթի մասնակիցներին կոչ արեց հավաքվել Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում ու ավտոերթ անել քաղաքում:

Հանրահավաքին ներկա են նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Կարապետյանը, Պարույր Հայրիկյանը։