Հայաստան բերվող եղջերուներից մեկը փախել է

«Դիլիջան» ազգային պարկի ժամանակավոր կեցավայր պետք է հասնեին 4 եղջերու, բայց կենդանիներից մեկը «հրաժարվել» է Հայաստան գալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. «Դիլիջան» ազգային պարկի ժամանակավոր կեցավայրը համալրվեց Իրանից բերված երկու էգ ու մեկ արու եղջերուներով, որոնցից մեկը հղի է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց բնապահպան-լրագրող Նարինե Կիրակոսյանը։

«Ըստ պայմանավորվածության` պետք է բերեին 4 եղջերու, սակայն իրանական տարածքում եղջերուներից մեկը փախել է»,- նշեց Կիրակոսյանը։

Նրա խոսքով` իրանական կողմը խոստացել է ամիսներ հետո այդ բացը լրացնել։

Իրանից Հայաստան բերված եղջերուները պետք է կազդուրվեն ու մի փոքր սովորեն նոր տեղին։ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ուղևորվել է Դիլիջան՝ կենդանիներին այցելելու։

Породистые олени, привезенные из Ирана в Армению