Աղջիկը պատմել է, թե Մոսկվայում ինչի մասին է մտածում և ում է կարոտում։
«Հայաստանում դու տուն ունես, ընտանիք, որոնք ուրիշ ոչ մի տեղ չկան, որովհետև դա քո հայրենիքն է», — նշել է Սաթենիկը։
Խոսելով հեռուստանախագծում իր մրցակիցների մասին` Սաթենիկը հավելել է, որ բոլորն իր համար ընկեր են դարձել։
«Ես շատ բարի եմ, հաճախ եմ զիջում։ Մրցակցության մեջ չեմ մտնում, խաղաղասեր ու բարյացակամ եմ։ Ինձ համար հեշտ է ժողորդական երգեր երգել, ինչպես նաև ժամանակակից։ Ես ամեն ինչ արագ եմ յուրացնում», — հավելել է Սաթենիկը։
Սաթենիկ Գևորգյանի ելույթին կարելի է հետևել շաբաթ օրը` ապրիլի 14-ին, ժամը 21։00-ին «Ты супер!» նախագծի հաջորդ թողարկման ժամանակ։
ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության «Ты супер!» նախագիծն ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս տաղանդավոր երեխաներին Ռուսաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Էստոնիայից և Հարավային Օսեթիայից: