ՌԱԴԻՈ

Նահապետյան. «Խնդիրը լուծելու համար պետք է ճանապարհը ժամանակավորապես փակել»

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Բաղանիս գյուղի մոտով անցնող ճանապարհի մասին, որի ուղղությամբ երեկ կրակել են ադրբեջանական դիպուկահարները։
Sputnik
Հայկ Նահապետյան

Հակառակորդը երեկ կրակել է Բաղանիս գյուղի մոտով անցնող հին ճանապարհի ուղղությամբ, իսկ դրանից բացի, կա նաև հիմնական ճանապարհ, որի կառուցման համար բավականին մեծ գումար է ծախսվել։

«Քանի որ հին ճանապարհը բավականին մոտ է ադրբեջանական մարտական հենակետերին և նշանառության տակ է, կարծում եմ` խնդիրը լուծելու համար պետք է այդ ճանապարհը ժամանակավորապես փակել երթևեկության համար և գնալ հիմնական ճանապարհով»,- ասաց Նահապետյանը։

Ինչ վերաբերում է վախի մթնոլորտ ստեղծելուն, փորձագետի կարծիքով` դա նորություն չէ. ադրբեջանական կողմն «անհիշելի ժամանակներից» կրակում է, բայց գյուղացիները, միևնույն է, չեն հեռանում գյուղից։

Նահապետյանի խոսքով` մեր ԶՈւ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ հարված հասցնել։