ՌԱԴԻՈ

Տոնոյան. «Ալիևի հայտարարությունների նպատակը բարոյահոգեբանական ազդեցություն գործելն է»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է Ադրբեջանի նախագահի` Հայաստանին տարածաշրջանային նախագծերից բաց թողելու հայտարարությունների մասին։
Sputnik
Արտյոմ Տոնոյան

«Իլհամ Ալիևի նմանատիպ հայտարարություններն ավելի շատ պարունակում են քարոզչական բնույթ և ուղղված են մեր հասարակությանը։ Սրա նպատակը մեր հասարակության վրա բարոյահոգեբանական ազդեցություն գործելն է։ Չունենալով նույնիսկ ամբողջական իրականացված ծրագիր` Իլհամ Ալիևն, ամեն դեպքում, փորձում է ամեն բան անել Հայաստանին տարածաշրջանային ծրագրից դուրս թողելու համար։ Բայց հայ-իրանական հարաբերություններն, օրինակ, զարգանում են իրենց օրակարգով` անտեսելով իրանա-ադրբեջանական կապերը»,-ասում է Տոնոյանը։

Իրանագետի դիտարկմամբ`այնուամենայնիվ, պետք է լուրջ վերաբերել այս ամենին և աշխատել շատ ակտիվ` մեր ազգային ծրագրերի իրականացման վրա։