Մարզպետը չի գա նախարարի մոտ. կառավարությունը շփման նոր ձև է կիրառելու

ՀՀ կառավարությունն այսօր որոշել է արդիականացնել մարզպետների ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի կապը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայաստանի մարզերի ղեկավարները Երևան հասնելու անհրաժեշտություն այլևս չեն ունենա։ Կառավարությունն այսօր որոշել է, որ նրանք կարող են ՀՀ նախարարի հետ խորհրդակցել միաժամանակյա տեսակոնֆերանսի միջոցով։

Առանց լրագրողների կառավարությունն աշխատում է անկաշկանդ, խոսում` շատ

Նախարարության և մարզպետարանների միջև տեսակոնֆերանսները, վերապատրաստման ծառայությունների առցանց մատուցումը, տեղեկությունների արագ փոխանակումը, կառավարության համոզմամբ, կնպաստի գործուղումների թվի կրճատմանը ճանապարհների վրա ծախսվող միջոցների կրճատմանը:

Բայց մինչ ծախսերը կրճատելը, նախ պետք է գումար ծախսել։

Բանն այն է, որ կառավարությունն առայժմ նման տեխնիկական հնարավորություններ չունի։ Դրա համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նախ գումար կհատկացվի նախարարությանը՝ համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու համար։