Հայկական իժի թույնը բուժում է մաշկի քաղցկեղը. չորս կանոն` թունավոր օձին զանազանելու համար

«Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Կարեն Բալայանն ու Հովհաննես Հակոբյանը պատմում են օձերի մասին և ներկայացնում այն պարզ կանոնները, որոնք պահպանելու դեպքում հնարավոր կլինի զանազանել թունավոր օձին և խուսափել խայթոցից։
Sputnik

Ինչպես զանազանել` թունավո՞ր օձ է խայթել մեզ, թե՞ ոչ։ Թունավոր օձի խայթոցից առաջացած ցավը շատ սուր է։ Տեղն արագ կապտում և այտուցվում է, պարզ երևում են թունավոր ատամների հետքերը։ Ինչի՞ համար է թույնը պետք օձերին։ Օձերի ատամները նախատեսված չեն ծամելու համար։ Նրանք իրենց սնունդն ամբողջությամբ կուլ են տալիս, և որպեսզի զոհը չփորձի դուրս պրծնել երախից, օձը թույնի միջոցով պարզապես անշարժացնում է նրան։

Ռետինե կոշիկներ և դոփյուն. ինչպես են Հայաստանում «վախեցնում» իժերին

Ամեն ինչ պարզ է։ Օձին ընդամենը անհրաժեշտ է սնվել։ Պետք է ասել, որ օձը բնավ շահագրգռված չէ սպանել մեծ չափեր ունեցող կենդանուն։ Եվ քանի որ մեծ օձերի երկարությունն առավելագույնը մեկուկես մետր է, պարզ է, որ օձերի գաստրոնոմիական ճաշակին մենք չենք համապատասխանում։ Եթե նա մեզ խայթի, կարող է բաց թողնել մոտակա ընթրիքը, որովհետև թույնի նոր մասնաբաժին կուտակելու համար նրան ժամանակ է պետք։

Թույնը օձին անհրաժեշտ է միայն սնվելու համար։ Այդ դեպքում ինչո՞ւ է սողունը խայթում մեզ, եթե, միևնույն է, չի կարողանալու կուլ տալ։

Թունավոր օձերը սարսափելի են առաջին հայացքից, իրականում շատ բարյացակամ են։ Բացենք փակագծերը. խայթելուց առաջ սողունները ուղղահայաց դիրք են ընդունում մարմնի առջևի հատվածով։ Այդ ընթացքում մենք պետք է հասցնենք հեռանալ, որպեսզի օձը զգա, որ իրեն այլևս վտանգ չի սպառնում։ Երբ մենք հեռանում ենք, նա խաղաղվում է։ Սակայն հիշեք` Հայաստանում տարածված բոլոր օձերը զգուշավոր են և վտանգ զգալու դեպքում գերադասում են առաջիննը հեռանալ։ Միայն այն դեպքում, երբ դա չեն հասցնում, ստիպված խայթում են` որպես պաշտպանության ձև։ Խուճապի պատճառով մենք հաճախ գործողություններ ենք անում, օրինակ` մնում ենք անշարժ կանգնած։ Այդ դեպքում օձը մեզ ընկալում է որպես մարտական դիրք ընդունած վտանգավոր կենդանի, և նրան ոչինչ չի մնում անելու, քան հարձակվել` չեզոքացնելով իրեն սպառնացող վտանգը։ Նույնիսկ խայթելուց հետո իժերը կրկին ֆշշացնում են, ասես կրկնակի տեղեկացնելու համար, որ մեզ թունավոր օձ է խայթել և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել։ Մարդուն, չգիտես ինչու, սարսափեցնում է օձերի երկճյուղ լեզուն, սակայն դա ընդամենը հետազոտական լաբորատորիայի պես մի բան է. օձերը չունեն լսողության օրգաններ և գրեթե կույր են։ Երբ նրանք հանում են լեզուն, պարզապես ինֆորմացիա են հավաքում շրջապատի մասին, որը այնուհետև վերլուծում են բերանի խոռոչում հատուկ դրա համար բնությունից պարգև ստացած ռեցեպտորների միջոցով։

Ինչո՞ւ ենք սպանում իժերին, չէ որ նրանց թույնով պատրաստված դեղերը ազատում են առողջական բազում խնդիրներից։ Այսօր հայկական իժի թույնը միակ միջոցն է, որը կիրառվում է այնպիսի ծանր հիվանդության բուժման մեջ, ինչպիսին մաշկի չարորակ քաղցկեղը։ Մեր իժերն արդեն հայտնվել են Կարմիր գրքում, և եթե մենք նրանց կորցնենք, ինքներս մեզ փակուղու առաջ կկանգնեցնենք։

Օրվա ամենաշոգ ժամերին օձերը թաքնվում են արևից։ Եթե օդի ջերմաստիճանն անցնում է 28-ից, սողուններին հանդիպել գրեթե հնարավոր չէ։ Նրանք հեռանում են իրենց թաքստոցներ։ Հակառակ պարագայում արյունը կսկսի տաքանալ, և օձերը պարզապես կսատկեն։ Մեզ հանդիպած ամեն օձ չէ, որ թունավոր է։ Եթե մենք սովորենք նաև զանազանել թունավոր օձերին ոչ թունավորներից, մեզ ավելի ապահով կզգանք։ Դրա համար չորս շատ պարզ և միաժամանակ կարևոր բան է պետք է հիշել։ Մանրամասները` տեսանյութում։