Երևանյան գրադարաններում ֆրանսիական գրականության օրեր են անցկացվում

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումներին ակտիվորեն ներգրավված են մայրաքաղաքի գրադարանները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 34 գրադարանում կազմակերպված «Հայ հայտնիները Ֆրանսիայում» խորագրով ցերեկույթի ընթացքում գրադարանի պատանի ընթերցողների մասնակցությամբ ներկայացվել են պատմություններ ու հետաքրքիր դրվագներ Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող նշանավոր հայերի մասին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

День французской литературы в ереванских библиотеках

Միջոցառումն ուղեկցվել է ֆրանսիական երաժշտությամբ և ֆրանսիացի հեղինակների գործերի ընթերցանությամբ:

Պատանի ընթերցասերները նաև բեմականացրել են Շառլ Պերոյի հայտնի «Կարմիր գլխարկը» հեքիաթը:

Գրադարանի աշխատակիցները նշել են, որ ամեն տարի ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվող միջոցառումների շնորհիվ երեխաները, ինչպես նաև երիտասարդներն ու մեծահասակ ընթերցողները հնարավորություն են ստանում առավել մանրամասն ծանոթանալ ֆրանսիական գրականությանն ու մշակույթին: