Կործանված ուղղաթիռը ծխացող ջարդոնի է վերածվել. տեսանյութ

Տեսանյութում երևում է, թե ինչ է կատարվում Խաբարովսկում, որտեղ Մի-8 ուղղաթիռ է կործանվել։
Sputnik

Խաբարովսկում կործանված Մի-8 ուղղաթիռում եղել են վեց մարդ, բոլորը մահացել են։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ուղղաթիռը պատկանել է «Վոստոկ» ավիաընկերությանը:

Հաղորդվում է, որ Խաբարովսկում եղանակն անձրևային է եղել, քամու ուժգնությունը հասել է վայրկյանում 12 մետրի, դեպքի վայրում խիտ մառախուղ է եղել: