«Ալսու, չզանգե՛ս ինձ». Մարտիրոսյանի կինը խոսել է իրենց ընկերության «բացասականի» մասին

Շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կնոջ սուր հումորը կրկին ցնցել է Instagram–ը։ Ժաննա Լևինան այս անգամ լսել է Ալսուին և ներկայացրել իրենց վաղեմի ընկերության բոլոր գաղտնիքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, հումորով պատմել է իր և ռուս երգչուհի Ալսուի բարդ ընկերության մասին։

Լևինան, դիտելով հայտնի երգչուհու տեսահոլովակը, չի կարողացել լռել։

Մարտիրոսյանի կինը բացահայտել է կատարյալ լուսանկարներ ունենալու գաղտնիքը

«Հենց նոր դիտեցի Ալսուի «Մի լռիր» երգի նոր տեսահոլովակը։ Ես միշտ լսում եմ իմ ընկերուհիների խնդրանքը, ուստի չեմ լռի և կասեմ։ Շատ ծանր է ընկերություն անել գեղեցիկ, տաղանդավոր, հայտնի, քեզանից փոքր ընկերուհու հետ, որը Ռուսաստանի լավագույն ձայներից մեկն է։ Ամենավատն այն է, որ նրա իրանը և քիթը քոնից փոքր են։ Բայց մեր ընկերության բոլոր տարիներին ես ջանասիրաբար և համառորեն տանում են նրա բոլոր դրական կողմերը, որպեսզի ցույց չտամ իմ մինուսները», – գրել է Ժաննան։

Նրա խոսքով` տեսահոլովակը շատ վառ է, իսկ երգը «միանշանակ այս տարվա հիթն է»։

«Ալսուն այս տեսահոլովակում հիասքանչ է։ Սիրելի Ալսու, մի քանի ամիս մի զանգիր ինձ, ինձ ժամանակ է պետք, որպեսզի դիմանամ քո հերթական հաղթանակին», – եզրափակել է Լևինան։

 

Նշենք, որ Ժաննան և Ալսուն վաղուց են ընկերություն անում։ Մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյան կնոջ` Էլինայի հետ նրանք ձևավորել են ռուսական շոու բիզնեսում ընկերուհիների ամենագեղեցիկ եռյակը։

Գարիկն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է Սոչիում 1997 թ–ին կայացած ՈՒՀԱ-ի փառատոնում: Նրանք սկսել են շփվել 1998թ-ից: Ամուսինները երկու երեխա ունեն` դուստր և որդի: