«Շտապ օգնություն» Արևելյան Ղութայում կենդանի մնացած բնակիչների համար. տեսանյութ

Սիրիական Արևելյան Ղութայի բնակիչները, որոնք հրաժարվել են լքել իրենց տներն, ապրում են ավերակներում։ Նրանց տները փլուզվել են, այդ մարդիկ զրկված են առաջին անհրաժեշտության պարագաներից, բժշկական օգնությունից, քանի որ հիվանդանոցները դեռ չեն աշխատում։
Sputnik

Ուստի Սիրիայի կառավարությունը քաղաքում փոքր ամբուլատորիաներ է կազմակերպել, որտեղ մարդիկ կարող են օգնություն ստանալ։ Թե ինչպես է այդ ամենը կազմակերպվում, դիտեք տեսանյութում։

Սիրիայի առողջապահության նախարարությունը մի քանի մեքենա է տրամադրել բնակիչների կարիքների համար, որոնցում բժիշկները ներարկումներ են անում երեխաներին և մեծահասակներին, բժշկական խորհրդատվություն են անցկացնում, դեղեր բաժանում։ Բնակիչները հերթ են կանգնում` բժշկի մոտ հայտնվելու համար։