Սրտի մերսում ընկույզի փոխարեն. սկյուռի հրաշալի փրկությունը տեսագրել են

Կոլումբիացի դեռահասները սրտաթոքային վերակենդանացման բարեհաջող գործողություն են կատարել` սկյուռին փրկելու համար, որը էլեկտրահաղորդման գծերի վրա կանգնելով հոսանքահարվել էր։ Սկյուռին փրկելու տեսագրությունը շատ արագ տարածվում է սոցցանցերում։
Sputnik

Հարավամերիկյան Կոլումբիայում սրտացավ բնակիչները փրկել են սկյուռին անխուսափելի մահից` կենդանուն սրտի մերսում անելով։ Սկյուռին փրկելու դեպքը տեղի է ունեցել երկրի արևմուտքում գտնվող Կարտահենա քաղաքում։

Կադրերում երևում է, թե ինչպես է կենդանին պառկած մոպեդի նստարանին, իսկ երիտասարդը թեթևորեն հարվածում է նրա կրծքավանդակին։ Աստիճանաբար սկյուռը սկսում է ուշքի գալ և շնչել։

Ուշքի գալուց հետո կենդանին ցատկում է գետնին և փախնում։