Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն արդեն նախկին նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի մասին ֆիլմն է նկարահանել և ցուցադրել։
21 րոպե տևողությամբ «Մտքով` տուն» ֆիլմում Սերժ Սարգսյանը, նրա մայրն ու մտերիմները բացում են փակագծերը, ներկայացնում Սերժ Սարգսյան մարդուն։
Հիշեցնենք, որ 2018թ.–ի ապրիլի 9–ին Սերժ Սարգսյանի ղեկավարման ժամանակահատվածն ավարտվեց։ Հայաստանը 10 տարի ղեկավարած անձը, սակայն, չի պատրաստվում թոշակի գնալ։ Նախատեսվում է, որ իշխանական ՀՀԿ կուսակցությունը կառաջադրի նրան ապրիլի 17–ին կայանալիք ՀՀ վարչապետի ընտրություններում։