Ռոբերտ Քոչարյանը նամակ է հղել Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը շնորհավորել է նորընտիր նախագահին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր շնորհավորական նամակ է հղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է երկրորդ նախագահի գրասենյակը։

Անգլիայի թագուհին շնորհավորել է ՀՀ նախագահին

Նշենք, որ այսօր` ապրիլի 9-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը։

«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»,– ասաց Արմեն Սարգսյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնանքի խոսքից և աղոթքից հետո, Սարգսյանը հանդես եկավ ելույթով:

Երդմնակալության արարողությունից հետո նա ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր պանթեոն։