Ողբերգական ավտովթար Գյումրիում, վարորդները և ուղևորը մահացել են

Ուղևորներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 21:30-ի սահմաններում Գյումրու Երևանյան խճուղու թիվ 25 շենքի դիմաց ճակատ-ճակատի բախվել են Opel Zafira մակնիշի և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Կոտայքի մարզում մեքենան հարվածել է մյուս մեքենային և հրել այն ծառերի մեջ. կան վիրավորներ

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը` 48-ամյա Արա Շահբազյանը, տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը` 44-ամյա Արմեն Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ նույնպես մահացել է:

Ըստ նախնական տվյալների` մահացել է նաև մյուս մեքենայի վարորդը։

Այս պահին վթարի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Փաստի առթիվ նույն քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: