ՊՆ–ն զինծառայությունից «ազատող» հիվանդությունների նոր ցանկ է առաջարկում

ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմել է զինվորական ծառայության համար զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Պաշտպանության նախարարությունը հիվանդություների նոր ցանկը նախագծի տեսքով տեղադրել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում` նախնական ծանոթության համար:

Նախագծով հստակեցվում են քաղաքացիների առողջական վիճակը բնորոշող հիվանդությունները, դրանց հետևանքով քաղաքացիների տարկետումների կամ ծառայությունից ազատվելու հնարավորությունները։

Հայաստանի ավտոպարկը պայթյունավտանգ է. ինչու նոր մշակված օրինագիծը կյանքի չի կոչվում

Ձևակերպումները համապատասխանեցված են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին և սահմանում են այն առողջական խնդիրները, որոնց առկայության դեպքում քաղաքացիներին հակացուցված են զինվորական ծառայության պայմանները:

Ըստ նախագծի` զինվորական ծառայության, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատություններ դիմելու համար ոչ պիտանի են ծանր կամ չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, խիստ արտահայտված հոգեկան խանգարումներ, աֆեկտիվ փսիխոզ, սուր և անցողիկ փսիխոտիկ խանգարումներ, նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ, գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ, կենտրոնական նյարդային համակարգի բնածին արատներ, քրոնիկ վարակիչ հիվանդություններ, արյան համակարգի և մի շարք այլ հիվանդություններ ունեցող քաղաքացիները:

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: