Կոտայքի մարզում մեքենան հարվածել է մյուս մեքենային և հրել այն ծառերի մեջ. կան վիրավորներ

Ըստ ականատեսների` 5 հոգի տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Լոռու մարզում ՈՒԱԶ-ը կողաշրջվել և ընկել է գետը, կա մեկ զոհ

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:40-ի սահմաններում «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի մասում կայանած «Kia» մակնիշի ավտոմեքենային և հրել այն ծառերի մեջ:

Ըստ դեպքի վայրում հավաքվածների` 5 հոգի տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: