Ինչպե՞ս է Հայաստանը ռուսական և իրանական գազը միախառնելով` Իրանից շահույթ ստանում

Հայ-իրանական համագործակցությունը շահում է ռուսական գազի մատակարարումից։ Ինչպես ձևավորվեց գազ- էլեկտրաէներգիա փոխանակման սխեման, և ինչու է Հայաստանը ցանկանում 2018 թվականին Իրանին ավելի շատ էլեկտրաէներգիա առաջարկել։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik

Հայաստան… Այստեղ էլեկտրաէներգիայի արտադրության կայանները շահագործվում են ռուսական և իրանական գազով, այդ խառնուրդը հանրապետությանը զգալի օգուտ է տալիս։

Հայաստանը երկար տարիներ Իրանի հետ գազի դիմաց էլեկտրաէներգիա է փոխանակում։ Երբ այս համագործակցութանն ավելացավ ռուսական կապիտալը, համակարգը կրկնակի ուժով սկսեց գործել։

2013 թվականի դեկտեմբերին Հրազդան քաղաքում շահագործման հանձնվեց «Գազպրոմի» կառուցած նոր ՋԷԿ-ը («Հրազդան-5»)։ Սկզբում այն նվազագույն հզորությամբ էր աշխատում, քանի որ հայկական շուկայում գազից ստացվող էլեկտրաէներգիան համեմատաբար թանկ է։

Իրանական գազ Հայաստանի համար. աղքատների օգտին խոսակցություններ, թե իրական հնարավորություն

Սակայն անցյալ տարվանից այն սկսեցին շահագործել հայ-իրանական փոխանակման ծրագրով, և դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը նոր թափ հավաքեց։

Ի դեպ, հաշվետվությունների համաձայն` գազն իրանական է, սակայն փաստացի այն Հայաստանի գազատարներում միախառնվում է ռուսականի հետ։ Որոշել, թե որտեղ է իրանական գազ, որտեղ ռուսական, անհնար է, իմաստ էլ չունի։

Կարևորն` արդյունքն է։ 2017 թվականին Հայաստանն այդ ծրագրով Իրանին 1 մլրդ 224 մլն կՎտ/ժ էլեկտրականություն է մատակարարել, իսկ 2018 թվականին նպատակ ունի ավելացնելու այդ ծավալը մինչև 1 մլրդ 600 մլն կՎտ/ժ-ի։

Ի՞նչ ենք անում իրանական գազը
Այն մղվում է Երևանի ՋԷԿ։ Իրանից ստացվող գազի յուրաքանչյուր խմ-ի դիմաց մենք 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա ենք տալիս։ Դրանից ավելին արտադրվածը մնում է Հայաստանում։

Երևանի ՋԷԿ-ում 1 խմ-ից ոչ թե 3, այլ 4-ից ավելի կՎտ/ժ էլեկտրաէներգիա է ստացվում (Ճապոնիայից և Հարավային Կորեայից բերված նոր սարքավորման շնորհիվ)։ «Հրազդան-5»-ում մոտ 4 կՎտ/ժ է ստացվում։ Իսկ 1 խմ-ից 1 կՎտ ստանալը քիչ չէ։

Իրանը «բացբերանություն» է արել Հայաստան մատակարարվող գազի թեմայով

2017 թվականին Հայաստանը Իրանից 383 մլն խմ գազ է ներկրել։ Նույնիսկ 350 մլն կՎտ/ժ-ը (համեստ հաշվարկներով) Հայաստանում սպառվող ողջ էլեկտրաէներգիայի ավելի քան 5 տոկոսն է։

Ինչպես նշեցինք, Հայաստանից միայն գազից ստացվող էլեկտրաէներգիա է արտահանվում, որը համեմատաբար թանկ է։ Էժանը (ԱԷԿ-ից և խոշոր ՀԷԿ-երից) Հայաստանում է մնում։ «Հրազդան-5» և «Երևան ՋԷԿ»-ի մեր համակարգում էլեկտրականությունը մնացորդային սկզբունքով են տրամադրում. երբ աշնանը և ձմռանը գետերում քիչ է ջուրը, և ՀԷԿ-երն ավելի թույլ են աշխատում, և երբ ԱԷԿ-ը վերանորոգման է կանգնում։

Իսկ իրանական շուկայի համար դրանք ավելի ակտիվ են աշխատում։ 2017 թվականին «Հրազդան-5»-ի արտադրանքի գրեթե 60% —ն արտահանվել է, իսկ Երևան ՋԷԿ-ի գրեթե 40%-ը։
2018 թվականին գազի փոխանակման ծրագիրն ավելի է ընդլայնվելու։

Իսկ ինչի՞ համար է դա իրանցիներին անհրաժեշտ

Իսկապես, ինչի՞ համար։ Այդ երկրում բավարար քանակով էլեկտրականություն կա (իրենց գազի առկայության պարագայում դա բնական է)։ Իրանի էլեկտրականության և էներգետիկայի փոխնախարարի հայտարարության համաձայն` հանրապետությունը տարեկան մոտ 10 մլրդ կՎտ-ժ էլեկտրաէներգիա է արտահանում։ Համեմատության համար նշենք, որ Իրանում ընդհանուր առմամբ ավելի քան 220 մլրդ կՎտ/ժ է արտադրվում, Հայաստանում` 8-ից քիչ պակաս։

Շատ էժան գազ Հայաստանի համա՞ր. նախարարը տեղյակ չէ

Նախկինում խոսվում էր այն մասին, որ երկրի հյուսիս-արևմուտքում հզորությունները չեն բավականացնում (Արևմտյան Ադրբեջանում)։ Սակայն այդտեղ էլ 2018 թվականի փետրվարին սկսեցին 451 մեգավատ հզորությամբ նոր ՋԷԿ կառուցել։ Կառուցում են այն «Արաս» ազատ տնտեսական գոտում, Իրանի, Նախիջևանի և Հայաստանի սահմանների հատման կետի հարևանությամբ։

Մեր հարցերին ի պատասխան` իրանցի չինովնիկները նրբանկատ ժպտում են։ Նրանք դրա համար պատրաստի պատասխան ունեն`Հայաստանը բարեկամական երկիր է և հուսալի գործընկեր։ Հայկական կողմից հնչում է հետևյալ պատասխանը` Իրանի հետ հարաբերությունները միջազգային դժվար իրավիճակում փոխըմբռնման լավ օրինակ են։

Դե ինչ, նման պարզաբանումները և հավաստիացումները գործին ամենևին չեն խանգարում։ Ավելի շուտ` հակառակը։