Ո՞վ կասի, որ դեմ է Սերժ Սարգսյանին

«Ժամանակ» թերթը գրում է, որ վարչապետի ընտրության ժամանակ քվեարկության նոր մեխանիզմ է կիրառվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Հայաստանի վարչապետի քվեարկությունը խորհրդարանում անցկացվելու է ոչ էլեկտրոնային եղանակով: «Ժամանակ» թերթին այս մասին ասել է իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը։

«Այսինքն՝ ոչ թե պատգամավորները սեղմելու են կողմ կամ դեմ կոճակները, այլ նրանցից յուրաքանչյուրն ասելու է՝ ինքը կողմ է, թե դեմ առաջադրված թեկնածուին, իսկ հաշվիչ հանձնաժողովը հաշվելու և գրանցելու է քվեարկության արդյունքները՞.- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` եթե քվեարկությունն իսկապես տեղի ունենա այդ ռեժիմով, ապա դեմ արտահայտվողների քանակն անհամեմատ կնվազի, որովհետև մի բան է սեղմել դեմ կոճակը, մի բան է ասել, որ դու դեմ ես Սերժ Սարգսյանին»: