Առանց տաշի–տուշիի. Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո խնջույք կանեն

«Հրապարակ» թերթը գրում է, որ Հայաստանի նոր նախագահի երդմնակալությունից հետո հյուրերը կհավաքվեն ռեստորանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Ապրիլի 9-ին մարզահամերգայինում ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ինաուգուրացիայից հետո նախատեսված է խնջույք, որը կկայանա «Ֆլորենս» ռեստորանում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Նախագահը կերդվի Ադրբեջանից փրկված հնագույն մատյանի վրա. այն համարվել է ամենաբուժիչ

Հրավիրված են մոտ 300 հոգի, որոնց մի մասն արտասահմանից ժամանած հյուրերը կլինեն, մյուսը՝ այստեղի պաշտոնյաներ՝ Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:

«Կլինի ոչ թե ավանդական խնջույք՝ տաշի-տուշիով, այլ՝ ընդունելություն, մի մոռացեք, որ Արմեն Սարգսյանը եվրոպական տեսակի մարդ է: Որ այդքան գրում եք, թե 4-րդ նախագահին լիազորություններից զրկում են և այլն, ասեմ՝ իմանաք, որ ինքը շատ ուրախ է դրա համար, համարում է, որ իրեն ոչ մի լիազորություն էլ պետք չէ»,- ասել է թերթի աղբյուրը

Նա նաև նշել է, որ նախագահի կարգավիճակը լրիվ բավարար է գործունեություն ծավալելու, ծրագրերն իրականացնելու համար: