«Ты супер»-ի մասնակիցը ֆրանսիական երգի կատարմամբ համացանցում իրարանցում է առաջացրել

«Ты супер» երգի մրցույթի երկրորդ սեզոնի մասնակից Դիանա Անկուդինովան իր ելույթով ուղղակիորեն ցնցել է թե ժյուրիի անդամներին, թե ունկնդիրներին։ Մրցույթի ընտրական փուլում աղջկա կատարման տեսագրությունը YouTube-ում ավելի քան 11 միլիոն դիտում է ապահովել։
Sputnik

Ֆրանսիացի երգչուհի Indila-ի Dernière Danse («Վերջին պարը») հանրահայտ երգի հուզական կատարումը ոչ մեկին անտարբեր չթողեց։

Ժյուրիի անդամները բազկաթոռներից վեր կենալով` ապշած հետևում էին աղջկա կատարմանը, իսկ դահլիճը բուռն ծափահարում էր։

Դիանան 14 տարեկան է, և արդեն հասցրել է մի շարք ողբերգությունների միջով անցնել։ Բայց դա նրան չի խանգարում երգել։

Ելույթի մանրամասները ՆՏՎ հեռուստաալիքը կցուցադրի շաբաթ` ապրիլի 7-ին։

Միջազգային երգի մրցույթի նախաձեռնողներն են ՆՏՎ հեռուստաալիքը, ինչպես նաև Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը և ռադիոն։

Մրցույթը նախատեսված է առանց ծնողական հոգածության մնացած երեխաների համար, ովքեր հնարավորություն են ստանում ցուցադրել իրենց տաղանդը և իրականացնել բաղձալի երազանանքերը։