Շենգավիթի մարմնավաճառներին բերման են ենթարկել. տեսանյութ

Շենգավիթցիները բողոքել են մարմնավաճառներից, ասել են, որ նրանք հայհոյում են ու վիճում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները ապրիլի 4-ին ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողների հետ իրականացրած միջոցառման ընթացքում ոստիկանություն բերման են ենթարկել պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց:

Միջոցառման խնդիրն էր՝ արգելել մարմնավաճառներին հավաքատեղիներ ստեղծել: Ըստ ոստիկանությունում ստացված բազմաթիվ ահազանգերի մարմնավաճառներն ու այցելուները աղմկում են, հայհոյում, վիճում՝ խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսևորում և անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին:

Այս ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքները շարունակական են: