Ապշեցուցիչ մանրամասներ. ինչպես են գերմանացի գեներալներն օգնել թուրքերին կոտորել հայերին

Գերմանական պարբերականը ապշեցուցիչ մանրամասներ է պարզել այն մասին, թե ինչ դեր է ունեցել Գերմանիան Հայոց ցեղասպանության ժամանակ։ Թուրք մարդասպանները հենց գերմանական մաուզերներից և թնդանոթներից, ինչպես նաև տասնյակ ռազմական խորհրդականների օգնությունից են օգտվել մարդկության պատմության մեջ առաջին Ցեղասպանությունը իրագործելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Զենքի գերմանացի մագնատները պատասխանատվություն են կրում Օսմանյան կայսրությանը զենք մատակարարելու համար։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն` հղում անելով Global Net — Stop the Arms Trade հետազոտական կենտրոնին։

Հայուհուն պարտադրել են իսլամ ընդունել, փոխել ազգությունը և ամուսնացրել են ծերունու հետ

Հայերին, հույներին, ասորիներին և եզդիներին կոտորելու համար միայն ատելությունը քիչ էր։ Դրան գումարվել է հուսալի նյութական բազան` Կրուպի հրացանները, ատրճանակ-մաուզերներն ու թնդանոթները։ Նույն Կրուպի, որը 30-ականների վերջից հայտնի է դարձել որպես նացիզմի գլխավոր զինագործներից մեկը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այդ թնդանոթներից են կրակել հայերին, որոնք շրջափակման մեջ են եղել Մուսա լեռան վրա։

Ժամանակից Գերմանիան արիություն է ունեցել հայտարարելու, որ իր իշխանությունները կապ են ունեցել Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի հանցագործությունների հետ։ 2016թ-ին Բունդեսթագն իր բանաձևով ոչ միայն դատապարտել է Թուրքիայի քրիստոնյաների ցեղասպանությունը, այլ նաև ընդունել, որ կայսերական Գերմանիան մասնակցել է դրան։

Բայց գերմանացի զինագործներն այդպես էլ չընդունեցին, որ մասնակցել են այդ գործարքներին։ Կրուպի ժառանգորդը` ThyssenKrupp կոնցեռնը, լռում է, իսկ «Մաուզերն» արդեն չի գործում։

Այդ տարիների մասին շատ վկայություններ է թողել կայսերական բանակի մայոր Էբերհարդ Վոլֆսքելը, որն օգնել է հայ բնակչությանը սպանելու ծրագիր կազմել։ Նա Ֆահրի փաշայի` Չորրորդ թուրքական բանակի հրամանատարի տեղակալի օրոք շտաբի պետ է եղել։

Իսրայելը Հայոց ցեղասպանությունը ճիպոտ է դարձրել Էրդողանի դեմ, Հայաստանը ի՞նչ կշահի դրանից

«Հայերը եկեղեցու հարավային մասի տներում էին։ Երբ հարվածեց հրետանին, շատերը տներում մահացան, մնացածները փորձեցին թաքնվել եկեղեցում։ Բայց նրանք պետք է վազեին եկեղեցու բաց բակով, որն արդեն նշանառության տակ էին վերցրել մեր հետևակները։ Վազողների վրա կրակում էին։ Հետևազորը, որը ես օգտագործում էի հիմնական հարվածի համար, իրեն շատ լավ դրսևորեց և արագ առաջ շարժվեց», —կնոջն ուղղված նամակում գրել է մայորը։

Հայտնի է, որ գերմանացի բարձրաստիճան սպաները թուրքերի նման չեն վստահել հայերին։ Ռազմածովային կցորդ Հանս Հումանը` գերմանա-թուրքական կորպուսի անդամը և Թուրքիայի ռազմական նախարար Էնվեր փաշայի մտերիմ ընկերը, գրել է. «Հայերը կկոտորվեն ռուսների հետ դավադրության պատճառով։ Դա դժվար կլինի, բայց կօգնի գործին»։

Գերմանական բանակի գեներալ-մայոր Քոլմար ֆոն դեր Գոլցը 1883թ-ին դարձել է օսմանյան պալատի գլխավոր ռազմական խորհրդականներից մեկը և մեծ օգուտ բերել Մաուզերին և Կրուպին։ Իր օրագրում նա գրում է. «Կարող եմ վստահաբար ասել, որ առանց ինձ թուրքական բանակին չէր հաջողվի զինվել գերմանական տեխնիկայով»։

Ընկերների և հարազատների շրջանում ֆոն դեր Գոլցը զզվանքով է խոսել հայերի մասին` որպես «անլվա չարչիների ժողովրդի»։

Генерал Кольмар фон дер Гольц (посередине) в окружении турецкой армии. 1909 год, Битола

«Նա ամրապնդել է օսմանյան պալատի և սուլթանի համոզմունքը, որ մեկընդմիշտ պետք է վերջ դնել հայկական հարցին», — ասել է Լանդգրեբերը։

Գերմանացի պատմաբանները ևս մի հատկանշական վկայություն են ներկայացնում։ Ֆոն դեր Գոլցի համար «երկրորդ տեսակի» էին ոչ միայն հայերը։ 1883թ-ին նա հրապարակել է «Das Volk in Waffen» գիրքը («Զինված ժողովուրդ»), որտեղ գրում է` պատերազմի նպատակը պետք է լիներ ոչ թե կապիտուլյացիան, այլ թշնամու բնաջնջումը։

Նշենք, որ հայ և գերմանացի պատմաբաններն ամբողջ պատասխանատվությունը չեն գցում գերմանացի վարձկանների վրա։ Ընդգծվում է, որ հիմնական մտադրությունը բխել է օսմանյան, այնուհետև` երիտթուրքական ղեկավարությունից։ Դա ընդգծում է նաև Լանդգրեբերը։

«Ոչ մեկին պետք չէ իդեալականացնել։ Ուղղակի պատմության պատկերը պետք է ավելի հստակ լինի», — գրում է նա։