Ովքե՞ր են ղեկավարել Հայաստանի հավաքականը. «Բաքվեցի Պելեից» մինչև Արթուր Պետրոսյան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական է տվել։ Հավաքականի նոր մարզչի մասին տեղեկություն դեռևս չկա։ Sputnik Արմենիան առաջարկում է հիշել բոլոր մարզիչներին, որոնք վերջին 26 տարվա ընթացքում ղեկավարում էին թիմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում 26 տարվա ընթացքում 16 մարզիչ է փոխվել։

Հայաստանի հավաքականի առաջին մարզիչը հայտնի խորհրդային ֆուտբոլիստ, «Նևթչի» և «Արարատ» ակումբների նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Էդուարդ Մարկարովն էր, որին «Բաքվեցի Պելե» են անվանել։ Նրան նշանակել էին 1992 թվականին։

Ովքե՞ր են ղեկավարել Հայաստանի հավաքականը. «Բաքվեցի Պելեից» մինչև Արթուր Պետրոսյան
1992 թվականի հոկտեմբերի 14-ին Հայաստանի նորաթուխ հավաքականն իր առաջին խաղն անցկացրեց Մոլդովայի հավաքականի հետ։

Հարցման համաձայն` 1992 թվականի դրությամբ Մարկարովը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել։ Ավելին, նա նաև համալրել էր 70 տարվա ընթացքում (1981) Ադրբեջանի ԽՍՀ լավագույն խաղացողների տասնյակը։ Թիմը նրա իր ղեկավարությամբ 1992-1994 թվականներին 6 խաղ անցկացրեց, որոնց ընթացքում 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 3 պարտություն ունեցավ։

1995 թվականին գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրեց խորհրդային և հայ ֆուտբոլիստը` նախկինում կիսապաշտպան Սամվել Դարբինյանը։ Հենց նրա օրոք Հայաստանի հավաքականը պաշտոնական խաղերում իր առաջին գոլը խփեց։ 1995 թվականի հունիսի 10-ին Մակեդոնիայի հավաքականի հետ խաղում գոլի հեղինակ դարձավ Ռազմիկ Գրիգորյանը։

1996-97 թվականներին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանի և ողջ խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողներից մեկն էր` Խորեն Հովհաննիսյանը։

Ովքե՞ր են ղեկավարել Հայաստանի հավաքականը. «Բաքվեցի Պելեից» մինչև Արթուր Պետրոսյան

Նրա օրոք թիմը մի քանի հաջողակ խաղ անցկցրեց. Ալբանիայի հավաքականի նկատմամբ սեփական հարկի տակ հաղթանակ տարավ և ոչ-ոքի խաղաց Պորտուգալիայի և Ուկրաինայի հավաքականների հետ։

1998-1999 թվականներին ազգային հավաքականի ղեկն անցավ Սուրեն Բարսեղյանի ձեռքը։ Նրա ղեկավարության տակ հավաքականը 14 խաղ անցկացրեց (4 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 8 պարտություն)։

2002 թվականին աշխարհի առաջնության նախընտրական փուլը Հայաստանի հավաքականը սկսեց Վարուժան Սուքիասյանի ղեկավարությամբ (2000-2001 թթ.)։ Այդ փուլն ամենաանհաջողն էր հավաքականի պատմության մեջ և միակը, որի ժամանակ մեր թիմը որևէ հաղթանակ չունեցավ։

2002 թվականին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին առաջին անգամ օտար մասնագետ նշանակվեց` Օսկար Լոպեսն Արգենտինայից։ Սակայն նրա ղեկավարությամբ հավաքականը միայն երկու հանդիպում անցկացրեց, որից հետո արդեն 2003 թվականին նրան փոխարինեց ռումինացի Միխայ Ստոյկիցեն։ Նրա օրոք Հայաստանի հավաքականը 2 անգամ հաղթանակ տոնեց Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ, սակայն չկարողացավ դիմակայել իսպանացիներին և ուկրաինացիներին։

2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը հավաքականը սկսեց ֆրանսիացի Բեռնար Կազոնիի ղեկավարության տակ, որին 2005 թվականին փոխարինեց հոլանդացի Հենկ Վիսմանը։ Նրա օրոք հավաքականը 8 խաղ անցկացրեց` տոնելով 1 հաղթանակ և ոչ-ոքի, ինչպես նաև 6 պարտություն կրելով։

2006 թվականին 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլից առաջ հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել շոտլանդացի Յան Պորտերֆիլդը։ Անկախ առաջին 5 խաղերում կրած անհաջողություններից` հավաքականին կտրուկ վերելք էր սպասվում։ Պորտերֆիլդի ղեկավարությամբ թիմը անկանխատեսելի ու խայտառակ պարտության մատնեց Լեհաստանի հավաքականին, ոչ-ոքի խաղաց սերբերի և պորտուգալացիների հետ։

Ովքե՞ր են ղեկավարել Հայաստանի հավաքականը. «Բաքվեցի Պելեից» մինչև Արթուր Պետրոսյան

ՖԻՖԱ-ի վարկանիշում հավաքականը բարձրացավ 80-րդ հորիզոնականը։ Այն պահի դրությամբ դա Հայաստանի հավաքականի ամենաբարձր հորիզոնականն էր հիմնադրման պահից սկսած։ Քաղցկեղով հիվանդ լինելով և ծանր վիճակում Պորտերֆիլդը լքում էր Մեծ Բրիտանիայի հիվանդանոցները, որպեսզի անձամբ ղեկավարի թիմը, և մնաց նրա մարզիչը մինչև կյանքի վերջին օրերը (2007 թվականի սեպտեմբերի 11-ը)։

Պորտերֆիլդը չէր թաքցնում իր սերը երկրի, մարդկանց, ֆուտբոլիստների հանդեպ։ Հայ երկրպագուները նրա նկատմամբ փոխադարձ վերաբերմունք ունեին։ Նրա մահվան կապակցությամբ ՈՒԵՖԱ-ն ցավակցություն հայտնեց ոչ միայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, այլև ամբողջ երկրին։

Նրա մահից հետո Հայաստանի հավաքականն ավարտեց ընտրական փուլը Վարդան Մինասյանի (2007-2008) և Թոմ Ջոնսի ղեկավարությամբ։ 2008 թվականին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Յան Պոուլսենը։ Պոուլսենի ղեկավարությամբ հավաքականը պարտվեց առաջին 4 ընտրական խաղերում, այդ թվում թուրքական հավաքականի հետ մեկնարկային խաղում։

Ովքե՞ր են ղեկավարել Հայաստանի հավաքականը. «Բաքվեցի Պելեից» մինչև Արթուր Պետրոսյան

Հերթական պարտությունից հետո 2009 թվականին գլխավոր մարզչի պարտականությունները կրկին ստանձնեց Վարդան Մինասյանը։ Նրա օրոք հայկական հավաքականը կարող էր 2-րդ տեղը զբաղեցնել Եվրո 2012-ի խմբում և պայքարել անցումային խաղերում, սակայն այդ թվում Իռլանդիայի հետ խաղում մրցավարության պատճառով 3-րդ տեղը զբաղեցրեց։

Չնայած դրան, Մինասյանին կարելի է Հայաստանի հավաքականի ամենահաջողակ մարզիչն անվանել, քանի որ նա է ապահովել թիմի լավագույն արդյունքը թիմի պատմության ողջ ընթացքում։ 2009-2013 թվականներին հավաքականի հետ միասին նա 35 խաղ անցկացրեց` 13 հաղթանակ ապահովելով (3 ոչ-ոքի, 19 պարտություն)։

2014-2015 թվականներին հայկական թիմի մարզիչ դարձավ շվեյցարիացի Բեռնար Շալանդը։ Նրա ղեկավարության տակ հավաքականի խաղը միանշանակ հաջողված անվանել չի կարելի` 7 պարտություն 9 խաղերում։

Նրան փոխարինեց ժամանակավոր պաշտոնակատար, ազգային թիմի կազմում խաղերի քանակով ռեկորդակիր, նախկին պաշտպան Սարգիս Հովսեփյանը։

Ովքե՞ր են ղեկավարել Հայաստանի հավաքականը. «Բաքվեցի Պելեից» մինչև Արթուր Պետրոսյան

Ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նա 227 օր անցկացրեց, հավաքականը 5 խաղերում 4 պարտություն կրեց, ևս մեկ խաղ ավարտվեց ոչ-ոքի։ Եվրոպայի ԱԱ ընտրական փուլում հավաքականը վերջին տեղը զբաղեցրեց` 8 խաղից հետո ընդամենը երկու միավոր հավաքելով։

Նրան փոխարինեց արդեն այդ պաշտոնում փորձառու Վարուժան Սուքիասյանը (2015 թվականի դեկտեմբերի 10)։

Գվատեմալայի հետ ընկերական խաղում 7:1 ջախջախիչ հաշվով հակառակորդին պարտության մատնելով,`Հայաստանի հավաքականին պարտություն էր սպասվում ավելի լուրջ հակառակորդների հետ պայքարում։ Խոշոր պարտություն Չեխիայի և Ռումինիայի հետ խաղերում։ Դրան հաջորդեց պարտությունը Լեհաստանի հետ խաղում, և Սուքիասյանը երկար չմնաց այդ պաշտոնում։

Ովքե՞ր են ղեկավարել Հայաստանի հավաքականը. «Բաքվեցի Պելեից» մինչև Արթուր Պետրոսյան

Արթուր Պետրոսյանը գլխավորեց հավաքականը 2016 թվականի հոկտեմբերի 19-ին։ Նա Հայաստանի ֆուտբոլի հավաքականի լեգենդար խաղացող է, ազգային թիմի կազմում խաղացել է 1992-2005 թվականներին։ Հավաքականի կազմում ընդհանուր առմամբ 70 խաղ է անցկացրել, 11 անգամ աչքի է ընկել։

Հատկանշական է, որ Արթուր Պետրոսյանին գլխավոր մարզիչ նշանակելու պահին Հայաստանը FIFA-ի վարկանիշում 125-րդ հորիզոնականն էր զբաղեցնում, այսօր հավաքականը 91-րդ հորիզոնականում է։ 2017 թվականի ապրիլին և մայիսին հավաքականը հասնում էր մինչև 63-րդ հորիզոնականը։

Տեսնենք, թե ով կլինի հաջորդը….