ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Ապրիլի 4-ին, ժամը 15:00-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում 1948 թ. ծնված Գոհար Մ.-ն հաղորդում է տվել, որ ապրիլի 2-ին, ժամը 14:00-ին իր տանը, Գենա ներկայացած անձը սպառնալով հափշտակել է իր ոսկյա շղթան, դրա վրայի խաչը և կախազարդը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը։
Ոստիկանության ծառայողների օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գենան օտարերկրյա քաղաքացի, գնչու՝ 1994 թ. ծնված Նիկոլայ Ֆ.-ն է:
Ոստիկանության ծառայողները նրան բերման են ենթարկել երեկ` ապրիլի 5-ին, Բագրատաշենի անցակետից։ Նիկոլայը խոստովանել է, որ ապրիլի 2-ինԵրևանի Իսակովի պողոտայի 4/2 շենքի թիվ 47 բնակարանում բռնություն գործադրելով և դանակի սպառնալիքով Գոհար Մ.-ից հափշտակել է նրա ոսկյա զարդերը։
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Գողոնը մասամբ հայտնաբերված է:
Նիկոլայ Ֆ.-ն ձերբակալվել է: