Դժբախտ պատահար Վրաստանում. հանքի փլուզման հետևանքով կան զոհեր

Մեկ տարվա մեջ արդեն 2–րդ դժբախտ պատահարն է տեղի ունենում Տղիբուլի հանքում։ Անցած անգամ փլուզումը խլեց 4 մարդու կյանք, այս անգամ` 6։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Վրաստանի արևմուտքում գտնվող Տղիբուլի քաղաքում հանք է փլուզվել։ Պատահարի հետևանքով 6 մարդ զոհվել է, կան վիրավորներ, հայտնում է Sputnik Գրուզիան։

Ըստ տեղեկությունների՝ փլուզումը տեղի Է ունեցել ժամը 04:00-ի սահմաններում: Միջադեպի մանրամասներն առայժմ հայտնի չեն:

Լրագրողների հետ հանդիպմանը Վրաստանի արհմիության ներկայացուցիչ Թենգիզ Դոլաբերիձեն հայտնել է, որ նախնական տեղեկություններով 6 հանքափոր զոհվել է, 3-ը՝ վիրավորվել են։

Նախնական տվյալներով՝ փլուզման պատճառը հանքահորի պատի ձևախեղումն է եղել։