Եռյակ ղեկավարների հանդիպմանը քննարկված հարցերի շրջանակը հասկանալի է ու տրամաբանորեն բխում է տարածաշրջանային կարևորագույն խնդիրներից։
Աստանայում ձեռք բերված Սիրիայի խաղաղ կարգավորման պայմանավորվածությունները երաշխավորող երկրների գագաթաժողովը տեսականորեն կարող է անցյալում թողնել տարածաշրջանում երեք երկրների մրցակցությունը։ Շատերն այդ հնարավորությունը պատմական են անվանում, իսկ թե արդյոք այն այդպիսին կլինի, կախված է այն բանից, թե որքանով առաջորդները կկարողանան հարթել պատմական հակասությունները։ Թերևս միայն Մոսկվան ու Թեհրանը հարաբերություններում ակնհայտ անհարթություններ չունեն։
Եվ Սիրիան այստեղ առաջին տեղում կլինի։ Առաջին հանդիպմանը՝ 2017 թվականի նոյեմբերի վերջին Սոչիում, Պուտինը, Էրդողանն ու Ռոուհանին, սիրիական հարցին տարբեր մոտեցումներ ունենալով, ցույց տվեցին, որ կարելի է պայմանավորվել ոչ թե ամբողջ փաթեթով, այլ քայլ առ քայլ` արագորեն լուծելով ընթացիկ խնդիրներն ու սահմանելով մոտ ապագայի համագործակցության ուղղությունները։
Հայտարարություններ են հնչել գրոհայինների մեծ մասի ոչնչացման վերաբերյալ, սակայն վերջին շաբաթների ընթացքում հակամարտության թեժ գոտի է դարձել Դամասկոսի մոտակայքում գտնվող Արևելյան Գուտան, որտեղ ահաբեկիչները Սիրիայի կառավարականամետ զորքերի հետ դաժան մարտեր էին վարում։ Սակայն Անկարայում կայանալիք գագաթնաժողովի նախօրեին սիրիական բանակը կարողացել էր ազատել մայրաքաղաքի մոտակայքում գտնվող քաղաքը։ Քաղաքը պահող գրոհային իսլամիստները լսել են բանականության ձայնն ու ընտանիքներով հանդերձ լքել քաղաքը։
Եվ Դամասկոսի այդ քաղաքական հաղթանակը, որը Ռուսատանի օգնությամբ է տրվել, ամրացրել է օրինական իշխանության դիրքերը բանակցություններում, որոնք քաղաքական կարգավորմանն են ուղղված։ Եվ այդ տեսակետից եռակողմ բանակցությունները կարող են ոչ միայն սիրիական իշխանության, այլև «հակաասադական» ուժերի համար դադարի հիմնական կետ դառնալ։
Իսկ ինքը` Ասադը, վերջերս ամրապնդել է իր դիրքերը և ակնհայտորեն է ամրապնդել, եթե դա նույնիսկ ընդունում են Ալ-Ռիադում։ «Բաշարը մնում է։ Սակայն հուսով եմ, որ Բաշարը շահագրգռված չէ թույլ տալ իրանցիներին անել այն ամենն, ինչ նրանք ուզում են», — ասել է գահաժառանգ արքայորդի Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդը The Time-ի հետ հարցազրույցում։
Այսպիսով, հավանաբար, Պուտինին մնում է համոզել Էրդողանին, եթե չհաշտվել Ասադի հետ, ապա հաշտվել, որ նա գոյություն ունի որպես Սիրիայի նախագահ։ Իսկ թե ինչպիսին կլինի այդ Սիրիան` դաշնային թե այլ տիպի, ամենայն հավանականությամբ, կորոշեն հետագա զարգացումները, սակայն այն դժվար թե լինի կենտրոնացած, ինչպես հակամարտությունից առաջ։
Հիմնական խնդիրներն Իրանի և Թուրքիայի մեջ են։ Թեհրանի դերը սիրիական հակամարտությունում այդքան հստակ չէ, որքան Ռուսաստանինն ու Թուրքիայինը։ Բացի այդ, Թեհրանը մեծ կասկածանքով է հետևում Էրդողանի գործողություններին Աֆրինում՝ արդարացիորեն կարծելով, որ դա չի տանում իրավիճակի կայունացմանը։ Սիրիայից բացի Իրանն ու Թուրքիան բազում հակասություններ ունեն, որոնք խանգարում են համագործակցությանը։
Մտավախություն կա, որ լավ շանտաժ ու առևտուր անող Էրդողանը կարող է իր պայմաններն առաջ բերել, երբ նրան սկսեն Ասադի պահով «համոզել»։ Թեպետ ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Ռոհանին նման չեն քաղաքական գործիչների, որոնցից կարելի է ճնշման միջոցով մի բան ստանալ, այնպես որ Թուրքիայի նախագահին այդ ճանապարհին դժվար թե հաջողություն սպասի։
Եվ վերջապես, չի անտեսվի Ամերիկայի նախագահի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն շուտով հեռանալու է Սիրիայից։ Կարգավորման համար օգտակար կլինի, եթե Թրամփն իր խոսքի տերը լինի։ Ամեն դեպքում Ռուսաստանի արտգործնախարար Լավրորվն ասել է` հույս ունի, որ այդպես կլինի։
Մյուս կողմից էլ, Իրանն էլ է արձագանքել Թրամփի արտահայտած մտադրությանը։ Իր ձևով է արձագանքել, պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի անունից, որը չորեքշաբթի Մոսկվայում անվտանգության միջազգային համաժողովին հայտնել էր, որ «Իսլամական պետության» պարտությունը նշանակում է Ամերիկայի տարաշծաշրջանային պարտություն։ Կա ամրապնդված մի կարծիք, որ այդ պարտությունը տարածաշրջանում նոր բռնության ու լարվածությւան սկիզբ կլինի` գոյություն ուենցած վակուումը լրացնելու համար։ Հաթամին հավելել է, որ ամերիկյան վտանգը կարելի է այլ տեղից սպասել, իսկ դա տարածաշրջանի համար ավելի խճճված պայմաններ կստեղծի։
Մի խոսքով` բնությունը դատարկություն չի հանդուրժում, և դա բոլոր իմաստներով, հատկապե հաշվի առնելով, որ գագաթնաժողովի տերը հասցրել է կռվել գրեթե բոլոր մոտ ու հեռավոր երկրների հետ, իսկ ստեղծված բացերը պետք է լրացնել։ Մեծ դժվարությամբ է նա կարողացել բարելավել Ռուսաստանի հետ փչացրած հարաբերությունները, հիմա հնարավորություն կա մի փոքր մտերմանալ Իրանի հետ։
Հասկանալի է, որ Էրդողանը շատ անհավես է իր գործողությունները համաձայնեցնում տարածաշրջանում ազդեցության պայքարի հիմնական մրցակիցների հետ, սակայն ուրիշ ճար չունի։ «Կտեսնենք», — ինչպես օրերս ասել է Սերգեյ Լավրովը։