«Հուսամ` Պուտինը կընդունի մարտահրավերը». 50 տարեկան չինացու երազանքը

Չծերացող չինացին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է միասին լողալու։
Sputnik

Պիրկ մարմին, հարթ մաշկ և կնճիռների բացակայություն. չինացի կինը զարմացնում է իր արտաքինով։ Լյու Ելինը ծնվել է 1968 թվականին Չինաստանում, աշխատում է գրադարանում։

Վերջերս նա մեկնել է Ռուսաստան և լողազգեստով կանգնել Բայկալի սառույցի վրա, որտեղ ջերմաստիճանը —40 աստիճան է եղել։

«Թվում է` քեզ հազար դանակներով խոցում են»,- ասել է նա` ավելացնելով, որ իր ամենամեծ երազանքը Պուտինի հետ ձմեռային մրցալող անցկացնելն է։

Չինացին կարծում է, որ ինքը Ռուսաստանի նախագահին հաղթելու բոլոր հնարավորություններն ունի։