Գործող նախագահն ապագա նախագահին ազատել է նախկին պաշտոնից

Արմեն Սարգսյանն ազատվել է դեսպանի պաշտոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրմանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայի և Հուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։

Արմեն Սարգսյանը եկել է ոչինչ անել չկարողանալու համար. Գրիգորյան

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Արմեն Սարգսյանին ազատել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,–ասված է նախագահի հրամանագրում: