Կանտոնան ընդդեմ Հայաստանի հավաքականի պաշտպանի. 30 տարվա վաղեմության տեսանյութ

Էրիկ Կանտոնան` համաշխարհային ֆուտբոլի չար հանճարը, չէր խղճում ոչ իրեն, ոչ մյուսներին։ Ուղիղ 30 տարի առաջ նրա բարկության զոհը դարձավ Հայաստանի հավաքականի ապագա պաշտպան Միշել Տեր–Զաքարյանը։
Sputnik

1988թ.–ի ապրիլի 5–ին այն ժամանակ «Օսերայի» երիտասարդ հարձակվողը որպես թիրախ «ընտրեց» «Նանտայի» երիտասարդ պաշտպան Միշել Տեր–Զաքարյանին։ Մարտարվեստներին ավելի հատուկ իր կեցվածքի համար Կանտոնան որակազրկվեց։

Իսկ Միշել Տեր–Զաքարյանը ոչ միայն կազդուրվեց ու շարունակեց իր կարիերան, այլ 8 տարի անց նաև կրեց Հայաստանի հավաքականի շապիկը։