«Ի՞նչ է հասկանում Մելիքյանը հարդ ռոքից». Մարտիրոսյանն ու նրա տատիկը հիացրել են օգտատերերին

«Հայաստանի քայլող գովազդ» Գարիկ Մարտիրոսյանն իր մանկության լուսանկարներից է հրապարակել, որտեղ նա տատիկի հետ է։ Տեսեք` ինչ լավիկն է շոումենը երկու տարեկանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հաղորդավար ու շոումեն Գարիկ Մարտիրոսյանը տատիկի հետ լուսանկար է հրապարակել։ Համացանցում հայտնված լուսանկարն արվել է 42 տարի առաջ երևանյան հայտնի լուսանկարչական արհեստանոցներից մեկում։

Գարիկ Մարտիրոսյանի թիմը ֆուրոր է առաջացրել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ժամանակ

«Ես եմ` տատիկիս հետ։ Լուսանկարն արվել է ուղիղ 42 տարի առաջ` 1976 թվականի ապրիլի 5–ին Բրուքլինում։ Ընտանիքիս հետ Նյու Յորք էինք գնացել` Led Zeppelin–ի համերգին։ Համերգը գրեթե ջնջվել է հիշողությունիցս, սակայն մինչ այժմ հիշում եմ` ինչպես է Փեյջը սպիտակ կիթառով նվագում Over the Hills and Far Away–ի մուտք ու Փլանթը փակ աչքերով երգում Since I"ve been lovin" you։ Ու թեև լուսանկարի հակառակ կողմում գրված է «Երևան, Լ.Մելիքյանի լուսանկարչական արհեստանոց, 1976 թվական», ես ավելի շատ վստահում եմ իմ հիշողություններին, քան ոմն Մելիքյանին։ Ի՞նչ է ընդհանրապես այդ Մելիքյանը հասկանում հարդ ռոքից», – մեկնաբանել է լուսանկարը շոումենը։

Աստղի բազմաթիվ երկրպագուներ բարձր են գնահատել նրա հումորը. նկարը մի քանի ժամվա ընթացքում 26 հազար «հավանություն» է հավաքել։ Իսկ լուսանկարում պատկերված երկու տարեկան Գարիկը բազում հաճոյախոսություններ է ստացել։

«Գեղեցիկ երեխա, հիանալի տատիկ», – լուսանկարը մեկնաբանել է alisaarzumanova–ն։

 

Շուոմենին սատարել են նաև հետևյալ մեկնաբանությամբ.

«Ես էլ մտածում էի` ինչպես էր կարելի 76 թվականին հենց այնպես արտասահման գնալ` լքելով Խորհրդային Միության տարածքը, երևի Գարին այն ժամանակ արդեն «ոսկյա» երեխա էր. հետո մինչև վերջ ընթերցեցի մեկնաբանությունը։ Պաշտում եմ հումորդ», – գրել է my_bilici օգտատերը։