ՌԴ դեսպանատան նվագախումբը` դեսպանի կնոջ գլխավորությամբ, հրաժեշտի համերգ տվեց Երևանում

Այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի ունեցավ «Դիվանագիտական նոտաներ» նախագծի վերջին երեկոն։
Sputnik

Երեկոն սկսվեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանի կնոջ` Սվետլանա Ռամիշվիլիի ելույթով։ Նա նշեց, որ շատ ուրախ է տեսնել հյուրերին դեսպանատանը և հայտարարեց, որ դեսպանատան նվագախումբն այդ կազմով ելույթ կունենա վերջին անգամ։

Հայաստանում ՌԴ դեսպանատան միջոցառմանը ներկա էին Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և այլ հյուրեր։

Միջոցառմանը հնչելեցին «Իմ Հայաստան», «Ով սիրուն, սիրուն», «Վերադարձու ինձ երաժշտությունը» և այլ երգեր։