Հովհաննիսյանը կպատժի Մոսկվայում մարդկանց սպանած, հաշմանդամ դարձրած ադրբեջանցի վիրաբույժին

Համապատասխան կրթություն չունենալով` Էլչին Մամեդովը պլաստիկ վիրաբույժի դիպլոմ է գնել։ Նրա «վիրահատությունների» զոհ են դարձել ավելի քան տասնյակ մարդիկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Ռուս իրավապահ մարմինները քննիչ Գարի Հովհաննիսյանի գլխավորությամբ քննում են ադրբեջանցի «մսագործ» պլաստիկ վիրաբույժի գործը։ Նրան զոհ են դարձել ավելի քան տասնյակ պացիենտներ, որոնք վստահել են չարաբաստիկ բժիշկին իրենց կյանքերն ու առողջությունը։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը, որի թղթակիցը զրուցել է տուժածների բարեկամների հետ։

Ադրբեջանի քաղաքացի Էլչին Վելի-օղլի Մամեդովը վիրահատություններ սկսել է կատարել 2000-ականներից։ Տասը տարի առաջ Մամեդովը Մուզ-ԹՎ-ի աստղ էր, նկարահանվում էր «Սարսափելի գեղեցիկները» հեռուստանախագծում, Ելենա Մալիշևայի հետ… Նա պլաստիկ վիրահատության երիտասարդ վարպետի համբավ ուներ։

Այդպիսի մասնագիտություն է, և պարտավորվել ես «վերանորոգել» մարդկանց

Իսկ 2010 թվականին Ռոսզդրավնադզորի պաշտոնյաները, չնայած Ռուսաստանում հաստատված բժշկական կրթության բացակայությանը, Մամեդովին «վիրաբուժություն» մասնագիտությունից քննություն հանձնելու ուղեգիր են տվել։ Նա քննությունը երեքի է հանձնել ու շարունակել է աշխատել։

2012 թվականին նա դարձավ ոչ միայն Ռուսաստանի քաղաքացի, այլև Մոսկվայում երկու կլինիկա հիմնադրեց։ Արդեն այդ ժամանակ Մամեդովի վիրահատություններից մի քանի կին էին մահացել ու տուժել։ Այս մասին պարբերականին ասել է Կրիլ Սպինիցինը` «մսագործի» պացիենտներից մեկի ամուսինը։

Սպիցինը լրագրողներին ցույց է տվել «Լյուքս-Մ Կլինկ» հիվանդանոցներից տրված գրությունները։ Երկու կլինիկաներն էլ էլիտար բնակելի համալիրներում են տեղակայված, ակնհայտորեն դրանք նախատեսված են ունևոր պացիենտների համար։ Առաջին հիվանդանոցում խորհրդատվություն էին տալիս, երկրորդում` վիրահատում։

Սպիցինը նշել է, որ ի սկզբանե քննությանը չէր հաջողվում ուղիղ կապ գտնել վիրահատությունների ու տուժածների մահվան միջև։ Բժիշկները պնդում էին, որ հաճախորդներից մեկը` 4-ամյա Մարգարիտա Ալեքսեևան, մահացել է 2017 թվականին Մամեդովի կատարած վիրահատությունից հետո պոկված թրոմբի պատճառով։ Ավելի վաղ պարզվել է, որ մնացած կլինիկաները հրաժարվել էին վիրահատել Ալեքսեևային, Մամեդովը համաձայնել էր։

Եթե Կիրիլի կինը` Աննա Սպիցինան մահանար, նրան էլ այդպիսի «հարմար» ախտորոշում կտային։ Սակայն Աննան ողջ է մնացել, ու թրոմբ էլ չի հայտնաբերվել։ Փոխարենը քննության արդյունքում երկու տուժած է հայտնաբերվել։ Վիրահատության ժամանակ Մամեդովը վնասել էր Սվետլանա Իվանովնայի նստատեղի ջիղը։ Ամուսինը ստիպված էր նրան Ավստրիա տանել, որպեսզի կինը կրկին կարողանա քայլել։

Տատյանա Ժուչկովան կես տարի սարսափելի ցավեր ուներ։ Մամեդովն ասում էր, որ դա նորմալ է։ Նա կմահանար սկսված սեպսիսից, եթե նրան շտապ չվիրահատեին։ Բժիշկները հեռացրել էին նրա մարմնում մոռացած անձեռոցիկը, որը մնացել էր Մամեդովի վիրահատությունից հետո։

Ֆրոյդը նրան հրաշագործ կոչեց. «պլաստիկայի հայր» Ղազանչյանն ինչո՞ւ նետեց եվրոպական պարգևները

«Բոլոր այս ողբերգությունները վկայում են այն մասին, որ Մամեդովը բժշկական կրթություն չի ունեցել։ 2010 թվականին դիմեցի դատախազություն ու խնդրեցի ստուգել նրա կրթությունը։ Ստուգումը ոչ մի արդյունք չտվեց։ Իսկ 2012 թվականին խուզարկման ժամանակ առգրավվել էին Մամեդովի բժշկական փաստաթղթերը։ Փորձաքննությունը դրանք կեղծ էր ճանաչել», — հիշում է Կիրիլը։

Հետո պարզվել է, որ Աննա Սինիցինային ու մնացած կանանց վիրահատել է մանկաբույժի դիպլոմով մի մարդ, որն այն ստացել էր Ադրբեջանում։ Իսկ դիմածնոտային վիրաբույժի ռուսական վկայականը կեղծ էր։

Սպիցինի խոսքով` հնարավոր է, Մամեդովը սովորել է որոշակի սխեմաներով գործել, ու եթե ինչ-որ բան սխալ էր գնում, նա պարզապես չգիտեր` ինչ անել։

Կիրիլ Սինիցինը կարողացավ փրկել կնոջը միայն Գերմանիայում, որտեղ բուժման համար օրական գրեթե 2,5 հազար եվրո էր վճարում։ Սպիցինները ստիպված էին վաճառել մոսկովյան տունը, ընկերներից պարտք վերցնել։

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը 2010 թվականին օգնության համար դիմել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին, նա էլ գործը հանձնել էր փորձառու քննիչ Գարի Հովհաննիսյանին։

Հայկական քիթը կոնյակից հզոր ապրանքանիշ է, կամ պլաստիկ վիրաբույժի խոստովանությունը

«Տվյալ պահին գործը մեկ դադարեցվում է, հետո կրկին վերականգնվում։ Մամեդովի պաշտպանները բողոքներ են ներկայացնում իմ ու Ռուսաստանի փորձաքննական հաստատությունների ղեկավարների դեմ։ Բանն այն է, որ Մամեդովը և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի քաղաքացի է։ Մենք խնդրում էին մատնել նրան։ Մեզ մերժեցին` առաջարկելով գործը փոխանցել Ադրբեջան։ Այդ առաջարկը մենք մերժեցինք։ Քրեական գործերը հանցագործների հայրենիքում արագ են փակվում», — ասել է Հովհաննիսյանը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները բազմիցս գրել են, որ Մամեդովի գործը Ռուսաստանում հայն է վարում, ու այդ պատճառով նրան ազգային հատկանիշով են հետապնդում։ Դեռ չի հաջողվում բռնել Մամեդովին, ու նրան հեռական են դատում։ Վիրաբույժը փաստացիորեն փակված է Ադրբեջանում, դրա սահմաններից դուրս Ինտերպոլը կձերբակալի նրան։

Հայտնի է, որ 2014 թվականին Էլչին Մամեդովին ազատել են աշխատանքից Բաքվում գտնվող Caspian Clinic Hospital կլինիկայից։ Հիմա նա աշխատում է Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ Լեյլա Շիխլինսկայայի կլինիկայում։ Այնտեղ այս տարի մեծ աղմուկ է բարձրացել աշխատակիցների կողմից պացիենտների գումարները յուրացնելու հետ կապված։