Հանցավոր անփութություն. «Հարավկովկայան երկաթուղին» դիմել է Հայաստանի իրավապահներին

Երկաթուղու աշխատակիցների զգոնության շնորհիվ հաջողվել է կանխել հնարավոր վթարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին երկաթուղային գծերի տակ փորված փոսերի համար։

Հայաստանի երկաթգծի պատմությունը

Մարտի 30-ի գիշերը կապալառու կազմակերպություններից մեկը էլեկտրական մալուխի անցկացման համար ինքնակամ փոսեր է փորել Երևան երկաթուղային կայարանի մոտակայքում անցնող գործող երկաթուղային գծերի տակ: Փորման աշխատանքներն իրականացվել էին առանց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համաձայնեցնելու և թույլտվություն ստանալու, մինչդեռ ցանկացած նման աշխատանքներ պարտադիր կարգով պետք է համաձայնեցվեն Ընկերության հետ և իրականացվեն երկաթուղու աշխատակիցների հսկողության տակ:

Ինչպես հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից, միայն երկաթուղու աշխատակիցների զգոնության շնորհիվ է հաջողվել կանխել հնարավոր վթարը, քանի որ իրականացված աշխատանքները ոչ միայն սպառնում էին երթևեկության անվտանգությանը, այլև կարող էին հանգեցնել մարդկային զոհերին:

«Նման ինքնակամ գործողություններ թույլ տվող ընկերությունները ոչ միայն վտանգում են երկաթուղայն երթևեկության անվտանգությունը, խաղում են սեփական հեղինակության հետ, այլև վարկաբեկում պատվիրատուի բարի համբավը»,- նշված է հաղորդագրության մեջ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն արդեն փոխանցել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններ սույն փաստով հավաքագրված բոլոր նյութերը: