«GRENKE Сhess Сlassic». Արոնյանի հերթական ոչ–ոքին

4 տուրից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 2.5 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. «GRENKE Сhess Сlassic»–ի 4-րդ տուրում այսօր հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի և Չինաստանը ներկայացնող Հու Յիֆանի պարտիան ավարտվել է 39-րդ քայլում` ոչ-ոքիով:

Այս տուրի Վիտյուգով-Անանդ, Կարլսեն-Վաշիե Լագրավ պարտիաները նույնպես ավարտվել են ոչ-ոքիով:

Կարուանա-Նայդիշ, Բլուբաում-Մեյեր պարտիաներն էլ դեռ ընթացքի մեջ են:

4 տուրից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 2.5 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Հիշեցքնենք` Գերմանիայում շարունակվում է «GRENKE Сhess Сlassic» խոշոր մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստները: