Ռուսական կինոյի աստղերը Երևանում են. հայ ուսանողներին անակնկալներ են սպասում

Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի 100–ամյակին ընդառաջ Երևան է ժամանել Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ВГИК) պատվավոր պատվիրակությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Ռուսական կինոյի աստղերը օսկարակիր, դերասան ու ռեժիսոր Վլադիմիր Մենշովի հետ ժամանել են Երևան։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին հայտնեց հենց Մենշովը։

Ինչպես Մարկեսը լռեցրեց Վայնշտայնին, և «100 տարվա մենությունը» սերիալ չդարձավ

Ռուսական պատվիրակությունը Երևան է ժամանել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի 100-ամյակին ընդառաջ։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում վարպետության դասերի շրջանակում ելույթ կունենան ռուս կինոռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Վլադիմիր Խոտինենկոն և կինոյի ու թատրոնի դերասան, օսկարակիր ռեժիսոր Վլադիմիր Մենշովը։

Նախատեսվում է, որ Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի գեղարվեստական ֆակուլտետի դեկան, Ռուսաստանի Գեղարվեստի Ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Արխիպովն ու Անիմացիայի և մուլտիմեդիայի ֆակուլտետի դեկան Ելենա Երմենկոն վարպետության դասեր կանցկացնեն Երևանում։

Այցի շրջանակում ուսանողական ֆիլմեր կցուցադրվեն, կկազմակերպվեն ցուցահանդեսներ, հանդիպումներ ուսանողների հետ, համատեղ դասընթացներ, կցուցադրվի «Եվգենի Օնեգին» ուսանողական ներկայացումը, ինստիտուտի դերասանական ֆակուլտետների ուսանողներն էլ համերգ կտան։

Պատվիրակությունը Հայաստանում կլինի մինչև ապրիլի 5-ը։