Ինչ հետևանք կունենա պայթյունը 8-ամյա աղջկա առողջության վրա

Պայթյունից ամենաշատը տուժած երեխայի վիրահատությունը դեռ շարունակվում է: Բժիշկները չեն շտապում գնահատել պայթյունի հետևանքով ստացած վերքերի հետագա հնարավոր ազդեցությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունից տուժածների վիճակը բավարար է: 

Արա Բաբլոյանն այցելել է պայթյունից տուժածներին, նրանց վիճակը լավ է

8-ամյա Ռուբինա Մարկոսյանն այս պահին դեռ գտնվում է վիրահատարանում: 1,5 ժամ առաջ մեկնարկած վիրահատությունը մոտենում է ավարտին:Այս մասին լրագրողներին հայտնեց Գրիգոր Լուսավորիչ ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը:

Ըստ նրա՝ մեծ պատռված վերքեր էին առաջացել աղզդրի շրջանում, սալջարդ: Ստացած վնասվածքների ապաքինումից հետո երեխայի մարմնի վրա անցանկալի հետևանքներ թողնելու մասին հարցին բժիշկն առայժմ դժվարացավ պատասխանել:

Ինչ վերաբերում է մնացած տուժողներին, նրանց՝ պայթյունից ստացած վիրավորումները, բժշկի հավաստմամբ, հետագա ազդեցություն չեն թողնի:
Բժշկի դիտարկմամբ, պայթյունից տուժածները վախեցած չեն, կան թեթև վնասվածքներ ստացածներ, որոնք ուզում են դուրս գրվել: Բայց բժիշկները նրանց դեռ շարունակում են պահել հսկողության տակ: