ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչ փուլում` 16-րդ համարի ներքո:
Մասնակիցների ելույթների հերթականությունը հրապարակվել է այսօր eurovision.tv կայքում:
Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 8-ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:
«Եվրատեսիլ 2018-ը» կանցկացվի 2017 թվականի հաղթող երկրում՝ Պորտուգալիայում։ Կիսաեզրափակիչ փուլը նախատեսված են մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 12-ին։