Ապրիլյան պատերազմ. ինչու է Բաքուն մինչև հիմա խոսում «պատասխան միջոցների» մասին

Բաքվից հնչող ռազմատենչ հայտարարություններն ամեն դեպքում նախատեսված են ներքին լսարանի համար։ Ադրբեջանը քարոզչությունն ուղղում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկային` չգիտես ինչու ենթադրելով, որ իրենց մարդկանց համար հնչեցրած անհեթեթությունը դրսում չի լսվում։
Sputnik

Ուղիղ երկու տարի է անցել 2016թ-ի ապրիլին ադրբեջանական ագրեսիայի փորձից հետո։ Երբ ադրբեջանական կողմը ցանկացավ դադարեցնել կրակը, թվում էր` պաշտոնական Բաքվի հռետորությունը գոնե մի քիչ կհանդարտվի։ Բայց արի ու տես, որ ապշերոնյան օստապները կրկին սկսել են անհեթեթություններ դուրս տալ, և որքան շատ են դուրս տալիս, իրավիճակն այնքան անհուսալի է թվում։

Քառօրյա պատերազմ. հիշում և խոնարհվում ենք

Սակայն երբ խորամուխ ենք լինում, թե ինչպիսի հայտարարություններ են անում Հայաստանից արևելք ընկած պետական կազմավորման պաշտոնյաները, ինչպես են դրանք անում և երբ, ակնհայտ է դառնում, որ այդ ամենն ասվում է ներքին սպառման համար։ Փորձեմ հիմնավորել այս ենթադրությունը։

Մինչև հիմա` արդեն երկու տարի անց, հարևան վայ-ռազմատենչները 2016թ-ի ապրիլին իրենց ագրեսիան անվանում են «պատասխան գործողություններ», «հակահարված»։ Ինչից ելնելով, չէ՞ որ այդ պաշտոնյաները հերթ են կանգնում, որպեսզի բարձրանան աթոռակի վրա և կարդան հանձնարարված բանաստեղծությունը…. ներեցեք, խոսքն այն մասին է, թե ինչպես փառապանծ ադրբեջանական բանակը մի վայրկյանում կազատագրի «բռնազավթված տարածքները», իսկ Հայաստանը կհավասարեցնի հողին։ Դե թող այդպես էլ անվանեին ապրիլյան իրադարձությունները, օրինակ` «ազատագրական արշավ», ո՞վ է նրանց խանգարում։

Բայց ոչ։ Հենց «պատասխան գործողություններ»։ Ինչու՞։ Ահա թե ինչու։

«Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության». ֆիլմ՝ Արցախի մասին

Երկու պատճառ կա։ Առաջինը` ադրբեջանական հարձակման լիակատար ձախողումը, որի միակ ձեռքբերումը դարձավ Լելե թեփե բարձունքը, որը, անկասկած, տերերը հետ կվերադարձնեին, եթե ագրեսորները խաղաղություն չխնդրեին ։ Իսկ ակնհայտ, նույնիսկ անսպասելի ձախողումը «հարձակում» անվանելը, համաձայնեք, հավասարազոր է կապիտուլյացիա ստորագրելու։

Բայց կա նաև ուրիշ պատճառ, որը, թերևս, ավելի կարևոր է, քան առաջինը։ Ապրիլյան պատերազմի արդյունքներն Ադրբեջանի հասարակությանը ներկայացվում են որպես «հաղթանակ», իսկ եթե հաղթանակ են տարել, ուրեմն պետք է շարունակեն թափահարել բռունցքները։ Բայց արտաքին լսարանի համար, հատկապես նրանց համար, ովքեր իրավասու են այս հարցերում, մանրամասն գիտեն ամեն ինչի մասին և օբյեկտիվ տեղեկություն ունեն, ապրիլյան ռազմական գործողությունը բնութագրվում է որպես «պատասխան միջոց» կամ հակահարված։

Այստեղ ամեն ինչ պարզ է. Ադրբեջանում հիանալի հասկանում են, որ արտաքին խաղացողները (հնարավոր է` բացառությամբ Թուրքիայի) կարծում են, որ այդ երկրին պետք չէ «վերականգնել տարածքային ամբողջականությունը», քանի որ ոք ոչ ոտնձգություն չի կատարում դրա հանդեպ։ Արցախը հայտարարել է իր անկախության մասին բոլոր օրենքների և կանոնների համաձայն, որոնք գործել են այդ որոշումն իրագործելու պահին, իսկ Ադրբեջանի տարածքի նկատմամբ ոչ ոք ոտնձգություն չի կատարել։

Պաշտոնական Բաքուն հասկանում է, որ ոչ մի իրավունք չունի Արցախի դեմ ագրեսիայի միջազգային համատեքստում, ավելին, Արցախն այդ առումով լիովին իրավունք ունի պաշտպանվելու։ Նման միջազգային դիրքորոշումն առավել վառ արտահայտվել է այն ժամանակ, երբ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին։

Ո՞վ Արցախում պաշարեց Գերանբոյի գումարտակը. Նևզորովի խրոնիկան և սենսացիոն հուշերը

Լրագրողը հարցրել է նախարարին, թե ինչպես կվարվի Ռուսաստանը, եթե Ադրբեջանն անցկացնի, ինչպես նա է արտահայտվել, «հակաահաբեկչական գործողություն»։ Լավրովը պատասխանել է, որ դա Ադրբեջանի ներքին գործը չէ, իսկ քանի որ պատասխանը հնչել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի շուրթերից, ապա կարելի է չկասկածել, որ նման դիրքորոշման են հարում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ մտնող մյուս երկրները` ԱՄՆ-ն և Ֆրանսիան։

Ահա այդ պատճառով էլ տեսանելի ապագայում պաշտոնական ապշերոնցիները 2016թ-ի իրենց ագրեսիան կանվանեն հայկական առասպելական սադրանքների «պատասխան»։ Հայկական կողմը կարիք չունի սադրանքներ կազմակերպելու, Հայաստանին դա պարզապես պետք չէ։ Գուցե ոչ տեսանելի ապագայում իրերը կոչեն իրենց անուններով, և հենց այդ ժամանակ էլ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը գուցե ավարտվի։