Երևանում 15 տարեկան տղա է դանակահարվել

«Կոնգրես» հյուրանոցային համալիրի դիմաց դանակահարված պատանու կյանքը փրկելու համար պայքարում են բժիշկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Երեկ՝ ապրիլի 1-ին, ժամը 19։40-ի սահմանում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնին հայտնել են, որ «կրծքային և գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, Երևանի բնակիչ՝ 15-ամյա Վ. Բ.-ն է։

Բժիշկներն ասել են, որ նա ի վիճակի չէ դեպքի մասին բացատրություններ տալու

Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել «Կոնգրես» հյուրանոցային համալիրի դիմացից։

Մինչ բժիշկները կպայքարեին երեխայի կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները նրան դանակահարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Ա. Հ.-ին։

Նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում «Կոնգրես» հյուրանոցի մոտ դանակով 2 անգամ հարվածել է Վ. Բ.-ին, քանի որ վերջինս իրեն անպարկեշտ առաջարկություն է արել։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ Ա. Հ.-ն ստորագրությամբ ազատ է արձակվել։