Վեց տարեկան հայուհին հիացրեց վրացական մրցույթի ժյուրիին. տեսանյութ

Մերի Հակոբյանն իր ազգային պարով զարմացրեց ու հիացրեց Վրաստանում անցկացված պարային օլիմպիադայի ժյուրիին և առաջին տեղը զբաղեցրեց։
Sputnik

Վրաստանում մարտի 31-ից ապրիլի 1-ը անցկացված պարային օլիմպիադային տարբեր երկրների ներկայացուցիչներ էին մասնակցում։ Հայաստանը ներկայացնում էր «Նոր դար» պարային համույթը, որի կազմում հանդես եկավ նաև 6 տարեկան Մերին։

«Ծաղկած բալենի» ստեղծագործության հեղինակը Խաչատուր Ավետիսյանն է, պարը բեմադրել է Դոնա Բարեղամյանը։

Դիտեք փոքրիկ Մերիի հիասքանչ ելույթը։